Feb 13, 2012

Բողոքավորները, կամ երկիրը երկիր չի

1 Մեկնաբանություններ
Հայաստանի երրորդ հանրապետության ամենատարածված ասույթը բոլորիս քաջ հայտնի «երկիրը երկիր չէ» արտահայտությունն է: Այս արտահայտությունը գրեթե բոլորս էլ գոնե մեկ անգամ արտահայտած կլինենք, թեկուզ կատակով:

Յուրաքանչյուր քաղաքացի անպայման գտնում է ինչ-որ դժգոհելու առիթ: Հատկապես իշխանություններից: Շարքային քաղաքացիները շատ հաճախ են դժգոհում կառավարությունից... ամեն օր ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր բարձրաձայնում են, թե իշխանությունը թալանում է ժողովրդին...  բայց այդ նույն մարդիկ մոռանում են որ այդ նույն ժողովրդին թալանում են նաև իրենք....  Երեկվա տաքսու վարորդը թունդ հայհոյում էր իշխանություններին, մոռանալով սակայն, որ օգտվելով այն հանգամանքից որ միջքաղաքային տրանսպորտը չի գործում, հետադարձ ճանապարհը կրկնակի գնով է իր ուղևորներին տեղափոխում:

Իսկ ինչ վերաբերվում է այդ չգործող միջքաղաքային տրանսպորտին, ապա նշեմ, որ խոսքը Արմավիր-Մեծամոր երթուղու մասին է, որն ի դեպ այսօր էլ չէր գործում:

Այնպես որ հաջորդ անգամ «երկիրը երկիր չի» ասելուց առաջ մտածեք, թե դուք ինչ եք անոմ ձեր երկրի համար:

P.S.

Մի մտածեք թե ինչ կարող է անել երկիրը ձեզ համար, այլ մտածեք թե դուք ի՞նչ կարող եք անել երկրի համար:
          Քեննեդի
Read more...

Feb 11, 2012

Իսկ ի՞նչ կանեիք դուք

0 Մեկնաբանություններ
Այսօր վաղ առավոտից արդեն ֆեյսբուքում սկսվեցին ինձ ուղղված շնորհավորանքները, բազմաթիվ մաղթանքներ, ցանկություններ, բացիկներ: Սակայն այդ ամենի միջից ինձ համար առանձնահատուկ դարձավ Կեսար Մամաթյանի ուղարկած տեսանյութը, որը կոչվում էր «Իսկ ի՞նչ կանեիր դու»:

Տեսանյութը շատ հուզիչ էր...

Ահա այն



Read more...

Feb 10, 2012

Վերադարձ

0 Մեկնաբանություններ
Վաղուց, շատ վաղուց բլոգս անուշադրության էր մատնվել, պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն էր, իհարկե շատերը կահամաձայնվեն ինձ հետ, որ մեկ ադմինիստրատոր չորս կայքի համար դա ինքնին դժվար է, նրանցից յուրաքանչյուրը իր դժվարություններն ունի, իր պահանջները, էլ ուր մնաց իմ խեղճ ու կրակ բլոգը, բայց դե որոշեցի երբեմն գրել:

Բլոգս իմ համար մի անկյուն է ուր ես կիսվում եմ իմ մտքերով, ու դրանք միշտ բավարարում են կայքի պահանջներին, այսինքն կարևոր չէ քաղաքականությունից եմ ուզում խոսել, թե մշակույթից, իշխանություն եմ թե ընդդիմադիր... այստեղ չունեմ սահմանափակումներ, այստեղ չկան խմբագիրներ և ղեկավարներ: Այստեղ ես եմ իմ գաղտնիքներով, չնայած այս ամենը միշտ ինձ հիշեցնում է հանրահայտ խոսքը` «по секрету всему свету»:

Դե ինչ արած շարունակեմ իմ մտքերը հանձնել բլոգի էջերին, իսկ դուք էլ այցելեք և գնահատեք իմ մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներից մի քանիսը:


«Արմենֆարմ» դեղագործական ընկերություն

Հասարակական, մշակութային ամսագիր
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011