Showing posts with label Գուսան Սիփան. Show all posts
Showing posts with label Գուսան Սիփան. Show all posts

May 28, 2010

ԵՎՍ ՄԵԿ ԵՐԳ

0 Մեկնաբանություններ
Ինչպես խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում ևս մի երգ Հորս` Գուսան Սիփանի երգերից: Երգ որը լսել եք բազմաթիվ անգամ, բայց հեղինակի անունը երբեք չեք լսել:

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

Որոշեցինք գնալ Սուխում, քիչ հանգստանալ
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք
Իջանք Թիֆլիս, պերեսատկի, նստանք էքսպրես,
Մեր կողմերից երկուսս էինք խնամիս ու ես:

Ճանապարհին ձեռք բերեցինք թազա ծանոթներ
Կատակեցինք ու պատմեցինք նոր անեկդոտներ
Կերանք, խմինք, ու հարբեցինք, կորցրեցինք մեզ.
Մնացինք առանց չամադան, խնամիս ու ես:

Վերջապես հասանք Սուխումի իջանք կայարան,
Լսեք ես ձեզ հիմա պատմեմ ճիշտ եղած մի բան.
Խմած մարդիկ կռվում էին ուղիղ ժամ ու կես,
Մուֆթա տեղը քոթակ կերանք, խնամիս ու ես:

Ճակատամարտից հետո ուզինք հանգստանալ,
Հյուրանոց գտանք և ուզեցինք այնտեղ մնալ:
Հյուրանոցում տեղ չտվին չընդունեցին մեզ,
Ու մնացինք անտեր շան պես, խնամիս ու ես:

Կեսգիշերին մեզ մոտեցան գողեր սուսուփուս,
Թալանեցին, մեզնից տարան շալվար ու բլուզ,
Ու վազում էինք թումբան մայկով, մեր բախտն էր այդպես,
Կարծում էին ֆուտբոլիստ ենք, խնամիս ու ես:

Այդպես վազելով հասել ենք մինչև տամոժնի
Եվ ուզում էինք տամոժնուց անցնել աստարոժնի.
Պագրանիշնիկները զենքով դիմավորին մեզ,
Պարզվեց որ տեռորիստ ենք, խնամիս ու ես:

Պատմությունը այս պատմում ենք մենք քանի տարի,
Եթե նույնիսկ ճոխացնում ենք, թող Աստված ների:
Հավատում են շատ շատերը, բայց արի ու տես,
Ոչ մի տեղ էլ չենք չենք եղել մենք, խնամիս ու ես:
Read more...

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ...

0 Մեկնաբանություններ
Դեռ վաղուց գիտեի որ այս երգի հեղինակը հայրս է` Գուսան Սիփանը, բայց քանի որ չէի գտնում երգի օրիգինալ բառերը, ուստի ճիշտ էի համարում լռել: Վերջապես շատ որոնելուց հետո գտա և Ձեզ եմ ներկայացնում Երգի իսկական տեքստը: Եվ նաև կուզեի տեղեկացնել որ պատրաստվում եմ դիմել Հայհեղինակ, հեղինակային իրավունքի համար, և հետո որոշ երգիչիկների պատասխանատվության կկանչեմ:


ՄԱՐԱԼԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Չեմ կարող նայել քեզ, քո աչերն են հեզ,
Չեմ կարող չսիրել, ախ չսիրել քեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի հայացքով սիրտս ես այրում:

Չեմ կարող ուրանալ, ախ, ուրանալ քեզ
Թող նայեն բոլորը ու նախանձեն մեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի նայվածքով սիրտս ես այրում:

Սիփանի լարերը երգեն քեզ համար,
Աշխարհի յարերը տարվեն քեզ համար,
Որ միշտ գաս անցնես, էդ քո նայվածքով հեզ,
Մարալի քայլվածքդ չմոռանամ ես:

Շուտով ևս մեկ երգ կներկայացնեմ, որը քաջ ծանոթ է հանդիսատեսին, բայց ոչ ոք չգիտի որ երգի հեղինակը Գուսան Սիփանն է:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011