Showing posts with label խաղալիք. Show all posts
Showing posts with label խաղալիք. Show all posts

Jun 3, 2011

Ապագա սերունդ, թե՞ ռոբոտացում

0 Մեկնաբանություններ
Այսօր երեխաների մի ստվար  զանգված իր օրվա մեծ մասը անցկացնում է ինտերնետ ակումբերում, խաղալով բազմատեսակ խաղեր, որոնք միայն բռնություն են քարոզում: Միթե ծնողները չեն ուզում հասկանալ, որ այսօր իրենց երեխաները խաղերի միջոցով վարժվում են բռնություն կիրառելուն, սպանություններին, և նման հազար ու մի վնասակար սովորությունների: 
Ես կարծում եմ, որ մեր ազգը պահպանելու համար միայն պետք է պահպանել ընտանիքը: Քանի որ այսօր «Եվրոպական» չափանիշները կամաց-կամաց փորձում են թափանցել և քայքայել հայ ընտանիքը: Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, բայց չենք գիտակցում դրա ներսում առկա վտանգները: ԵՐբ երեխան սեփական ծնողին չի ենթարկվում, հայտարարելով, որ ինքն ազատ մարդ է, ունի իր սեփական իրավունքներն ու կարծիքը: Չեմ ասում թե պետք է երեխային զրկել նման իրավունքներից, սակայն միշտ պետք է «չափերի» մեջ պահել նրան, քանի որ երեխան դեռևս չի կարող գիտակցել թե կյանքում որն է ճիշտ, որը` սխալ:
Այնպես որ սիրելի ծնողներ, հարցրեք Ձեր երեխային թե նա բակում է խաղալու, թե՞ ինտերնետ ակումբում:
Read more...

Jun 14, 2010

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԼԻՔ ԸՆԿԵՐԸ

1 Մեկնաբանություններ
Մանկական երազանքների աշխարհում հանդիպեցի իմ առաջին խաղալիքին: Մենք դեռ հեռվից նկատեցինք իրար և վազելով մոտեցանք, գրկախառնվեցինք: Կարոտել էինք միմյանց:
Մտովի տեղափոխվեցի տասնյակ տարիներ հետ, երբ ես և իմ արջուկը քնում էինք միասին: Միասին ճաշում էինք, խաղում, գնում մանկապարտեզ: Հիշում եմ մանկապարտեզում մի չարաճճի տղա կար, նա իմ արջուկի վրա ծիծաղում էր, և ոտքով հարվածում: Մի օր հերթական անգամ արջուկիս հարվածելուց հետո, ես չդիմացա և բռունցքներով հարձակվեցի նրա վրա: Դաստիարակչուհին դժվարությամբ մեզ բաժանեց: Իսկ ես այդ ամբողջ օրը արջուկիս գրկած ման եկա:
Արջուկս էլ էր հիշում այդ միջադեպը: Նա ասաց որ դա իր համար շատ կարևոր էր, երբ ինքը զգաց, որ չնայած որ խաղալիք է, միևնույն է իմ ամենալավ ընկերն է:
Իսկ ես հիշում եմ թե ինչպես էր մայրիկս  ինձ ասում. “Ընկերներին պետք է պաշտպանել ցանկացած դեպքում”:
Եվ այսօր, երբ մենք հրաշքով հանդիպեցինք այս կախարդական աշխարհում, ես հասկացա, որ տարիները երբեք չեն կարող մոռացության մատնել առաջին խաղալիքին ու առաջին ընկերոջը:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011