Jun 29, 2010

Երկրի ղեկավարը Արմավիրում է

0 Մեկնաբանություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Արմավիրի բժշկական կենտրոնի բացման հանդիասվոր արարողությունը: Արարողությունը մասնակցեցին նաև առողջապահության նախարարն ու պաշտոնական այլ անձինք: Կենտրոնի վերանորոգման աշխատաքները իրականացվել է Համաշխարհային բանկի "Առողջապահական համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը կազմված է առանձին մասնաշենքերում տեղակայված հիվանդանոցից և պոլիկլինիկայից: Իրականացվել է բժշկական հիմնական մասնաշենքի ամբողջական վերանորոգում` ընդհանուր առամամբ 3889 ք. մ մակերեսով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է հիմնական բժշկական սարքավորումներով և կահույքով:

Read more...

Jun 17, 2010

Ով է տեր. ով` հնազանդ

0 Մեկնաբանություններ
Իմ շատ սիրելի ընկերներից մեկի վերջին երգերից:
Հունիսի 17-ին մեր շատ սիրելի Գրիգոր Հովհաննիսյանի ծննդյան 55 ամյակն էր, Մեծամորի մշակույթի տանը որոշեցինք մի լավ միջոցառում կազմակերպել, հրավիրել հին ու նոր բոլոր ընկերներին: Պաշտոնական մասով ներկա էին Արմավիրի մարզպետն ու Արմավիրի թեմի առաջնորդը: Հին ընկերներից ներկա էին Ռուբեն Բագրատունին, Վահագն Գրիգորյանը, Արման Սաֆարյանը, բազմաթիվ այլ մշակութային գործիչներ: Միջոցառման վերջում, մեր Ռուբոն երգեց իր հեղինակային այս երգը, որը և ուզում եմ ձեզ ներկայացնել, մինչև որ միջոցառման ֆոտոնկարները տեղադրեմ




Read more...

Երկար սպասված պահ

0 Մեկնաբանություններ
Բառերն ավելորդ են
Read more...

Jun 14, 2010

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԼԻՔ ԸՆԿԵՐԸ

1 Մեկնաբանություններ
Մանկական երազանքների աշխարհում հանդիպեցի իմ առաջին խաղալիքին: Մենք դեռ հեռվից նկատեցինք իրար և վազելով մոտեցանք, գրկախառնվեցինք: Կարոտել էինք միմյանց:
Մտովի տեղափոխվեցի տասնյակ տարիներ հետ, երբ ես և իմ արջուկը քնում էինք միասին: Միասին ճաշում էինք, խաղում, գնում մանկապարտեզ: Հիշում եմ մանկապարտեզում մի չարաճճի տղա կար, նա իմ արջուկի վրա ծիծաղում էր, և ոտքով հարվածում: Մի օր հերթական անգամ արջուկիս հարվածելուց հետո, ես չդիմացա և բռունցքներով հարձակվեցի նրա վրա: Դաստիարակչուհին դժվարությամբ մեզ բաժանեց: Իսկ ես այդ ամբողջ օրը արջուկիս գրկած ման եկա:
Արջուկս էլ էր հիշում այդ միջադեպը: Նա ասաց որ դա իր համար շատ կարևոր էր, երբ ինքը զգաց, որ չնայած որ խաղալիք է, միևնույն է իմ ամենալավ ընկերն է:
Իսկ ես հիշում եմ թե ինչպես էր մայրիկս  ինձ ասում. “Ընկերներին պետք է պաշտպանել ցանկացած դեպքում”:
Եվ այսօր, երբ մենք հրաշքով հանդիպեցինք այս կախարդական աշխարհում, ես հասկացա, որ տարիները երբեք չեն կարող մոռացության մատնել առաջին խաղալիքին ու առաջին ընկերոջը:
Read more...

Jun 12, 2010

ՈՉ ԵՆՔ ԱՍՈՒՄ ԴՈՐԻԱՆԻՆ

0 Մեկնաբանություններ
Սիրելիներս, ես բազմաթիվ անգամ եմ զրուցել իմ ծանոթների հետ այս հարցի շուրջ, և եկել եմ մի եզրահանգման, որ այսօր առավել քան երբևե պետք է պայքարել համասեռամոլների քարոզչության դեմ:
Խոսքս գնում է իրեն գրող հռչակած Դորիանի մասին: Մի երիտասարդ, որը ընդհամենը շարքային արվամոլ է, այսօր փորձում է մեզ բոլորիս քարոզել իր գաղափարները?
Երբ ես սկսեցի բողոքել ինձ արված անվայել առաջարկությունների դեմ, այնժամ Դորիան կոչեցյալ խղճուկը սկսեց ինձ սպառնալ: Ուստի ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար դեռ կարևոր են հայ ընտանիքի պատիվն ու մեր երեխաների ապագան, միանալ մեզ հետևյալ հասցեում:

http://www.facebook.com/group.php?gid=135038359845954#!/group.php?gid=135038359845954&v=wall

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ, ՁԵՐ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Read more...

Jun 6, 2010

Պայքար (մաս II)

0 Մեկնաբանություններ
Ու ամեն առավոտ արթնանալով նա դուրս էր գալիս քաղաք, որպեսզի ուսումնասիրի մարդկանց, այն մարդկանց, ովքեր պիտի իրեն ընդունեին, ճանաչեին: Այն մարդկանց, ովքեր ապրում են իր իսկական տերերից զրկված այս քաղաքում:
Նա եկել էր քաղաքը փրկելու, փրկելու նրանցից, ովքեր բզկտում են քաղաքը, կորցնում իրենց դեմքը:
        Ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում էր մարդկանց, ովքեր իրենց իսկ ասելով պայքարում են քաղաքի համար, պայքարում են որ քաղաքը գտնի իր դեմքը, բայց չեն հասկանում, որ քաղաքի դեմքը հենց մարդիկ են: Իսկ մարդիկ հեռանում են: Հեռանում են լքելով քաղաքին ու քաղաքում վխտացող ամբոխին: Հեռանում են, քանի որ ամբոխը ապրում է արդեն ուրիշ կանոններով, ուրիշ կյանքով, որտեղ տեղ չունեն դեռևս գոյատևող հանճարները:
        Ամբոխին բայց պետք են հանճարներ: Հանճարներ, որոնք մտածում են այնպես ինչպես ամբոխն է պահանջում: Հանճարներ, որոնք իրենք չեն ղեկավարում ամբոխին:
        Քաղաքը լրիվ մենակ է մնում, կամաց-կամաց լքվում է:


Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր`  վաղուց արդեն հող դարձած սիրելիներից: 

.........Շարունակելի
Read more...

Jun 4, 2010

Պայքար

0 Մեկնաբանություններ
Բաց պատուհանից երևում էր քաղաքը: Քաղաքը ապրում էր իր կյանքով: Քաղաքը չէր նկատում նրան, քանի որ նա մեկն էր այն միլիոնավորներից, որոնք ամեն տարի փորձում էին նվաճել քաղաքը: Բայց մի տարբերություն կար նրա մեջ, նա այդ քաղաքի հարազատ զավակն էր: Քաղաքն էր տվել իր կյանքի ամենակարևոր վայրկյանները: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին գիշեր: Նա չէր բավարարվում դրանով: Նա ձգտում էր ավելիին: Բայց  քաղաքում նա համարվում էր մեկն այն միլիոնավորներից, ովքեր ձգտում էին հայտնի լինել, լինել քաղաքի ուշադրության կենտրոնում:
Նա ամեն օր պայքարում էր որպեսզի քաղաքը ճանաչի, ընդունի իրեն, բայց քաղաքը լուռ, անհողդողդ անցնում էր նրա կողքով: Չէ որ նա միլիոնավորներից մեկն է: Իսկ քաղաքը ուզում է գտնել իր ՄԻԱԿԻՆ, նրան` ով չի խառնվի ամբոխին: Նրան, ով անշահախնդրորեն կսիրի քաղաքն ու մարդկանց: Ով կլինի քաղաքի "ասպետը", հույս ը և հավատը: 
Ժամանակին շատերը կային, իսկ հիմա նրանք վաղուց քաղաքի տակ են: Նրանց ոսկորների վրա է կանգնուն մնում քաղաքը: Հիմա նորից հանճարներ են պետք այս քաղաքին: Իսկ մարդիկ, միլիոնավոր մարդիկ, անկուշտ գայլերի պես փորձում են խժռել քաղաքը: Իսկ քաղաքը չի հանձնվում: 

Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր`  վաղուց արդեն հող դարձած սիրելիներից: 

.........Շարունակելի
Read more...

Jun 1, 2010

Անսովորություն

0 Մեկնաբանություններ
Այսօրվանից ապրում եմ մենակ, Երևանի իմ առանձին տանը: Արդեն մի քանի ժամ է որ մենակ եմ, ճիշտն ասած իրերս դեռ ամբողղջությամբ չեն բերել, դրա համար էլ մնացել եմ առանց սուրճի: Քաղաք իջնելու հավես էլ չկար, միևնույն է այսօր քաղաքում նշում են երեխաների պաշտպանության օրը ու հաստատ կաշմար ա տիրում: Դրա փոխարեն որոշեցի նստել տանը և թափառել ինտերնետում: Ոչ մի հետաքրքիր բան չկա, ահավոր անկապ վիճակ է, անգամ ձևի համար մի հատ կինո չունեմ մոտս վոր դնեմ նաըեմ, ժամանակն անցնի, չնայած... սպասի հլա, կոմպիս մեջ մի հատ նյութ կա Դիսնեյի մուլտերի վնասակարության մասին: Արի կլինի նստեմ նայեմ, հետո կկիսվեմ Ձեր հետ:
Read more...

Մանուկների աշխարհում

0 Մեկնաբանություններ








Read more...

May 30, 2010

Բառակույտ

0 Մեկնաբանություններ
Որոշեցի գրել այն բառերը որոնք առաջիկա րոպեների ընթացքում կանցնեն մտքովս: Եվ այսպես`

Արև, Բարև, կակաչ, արևածաղիկ, արտույտ, բաժակ, խինկալի, պատուհան, առավոտ, գագաթնակետ, ձնծաղիկ, արևագալ, ձնագնդիկ, թիթեռ, Երևան, հնարավորինս. առք ու վաճառք, ագարակ, բնակելի, փողոց, ավտոմեքենա, Երվրատեսիլ, լուցկի, լորիկ, թռչուն, Չարենց, Արարատ, գնդակ, ծիածան, վարդակակաչ, առվույտ, գովազդ, խտասալիկ, կրակ, հեթանոս, Անապատ, Էվերեստ, բարձ, սահմանապահ, շախմատ, մատիտ, շերամ.....

Այ քեզ բան, բառեր չեմ գտնում որ գրեմ....
Read more...

Նորից քեռի եմ դարձել

0 Մեկնաբանություններ
Իմ ամենասիրելի ընկերը երեկ գիշեր աղջիկ ունեցավ: Տնաշենը առանց էդ էլ մի հատ ուներ, մեր համով հոտով Սաթենիկը:
Իսկ հիմա էլ մեր փոքրիկ Եվան: Ոչ Եվրոտեսիլի հետ կապ չունի. Պարզապես ուզեցել է այդպես անվանել:
Դե ինչ ասեմ, բոլորս էլ շնորհավորում ենք մեր փոքրիկ Եվային, մաղթում ամենալավն ու բարին, և ինչպես մենք` հայերս ենք ասում "Հորով մորով մեծանա"
Read more...

May 28, 2010

ԵՎՍ ՄԵԿ ԵՐԳ

0 Մեկնաբանություններ
Ինչպես խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում ևս մի երգ Հորս` Գուսան Սիփանի երգերից: Երգ որը լսել եք բազմաթիվ անգամ, բայց հեղինակի անունը երբեք չեք լսել:

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

Որոշեցինք գնալ Սուխում, քիչ հանգստանալ
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք
Իջանք Թիֆլիս, պերեսատկի, նստանք էքսպրես,
Մեր կողմերից երկուսս էինք խնամիս ու ես:

Ճանապարհին ձեռք բերեցինք թազա ծանոթներ
Կատակեցինք ու պատմեցինք նոր անեկդոտներ
Կերանք, խմինք, ու հարբեցինք, կորցրեցինք մեզ.
Մնացինք առանց չամադան, խնամիս ու ես:

Վերջապես հասանք Սուխումի իջանք կայարան,
Լսեք ես ձեզ հիմա պատմեմ ճիշտ եղած մի բան.
Խմած մարդիկ կռվում էին ուղիղ ժամ ու կես,
Մուֆթա տեղը քոթակ կերանք, խնամիս ու ես:

Ճակատամարտից հետո ուզինք հանգստանալ,
Հյուրանոց գտանք և ուզեցինք այնտեղ մնալ:
Հյուրանոցում տեղ չտվին չընդունեցին մեզ,
Ու մնացինք անտեր շան պես, խնամիս ու ես:

Կեսգիշերին մեզ մոտեցան գողեր սուսուփուս,
Թալանեցին, մեզնից տարան շալվար ու բլուզ,
Ու վազում էինք թումբան մայկով, մեր բախտն էր այդպես,
Կարծում էին ֆուտբոլիստ ենք, խնամիս ու ես:

Այդպես վազելով հասել ենք մինչև տամոժնի
Եվ ուզում էինք տամոժնուց անցնել աստարոժնի.
Պագրանիշնիկները զենքով դիմավորին մեզ,
Պարզվեց որ տեռորիստ ենք, խնամիս ու ես:

Պատմությունը այս պատմում ենք մենք քանի տարի,
Եթե նույնիսկ ճոխացնում ենք, թող Աստված ների:
Հավատում են շատ շատերը, բայց արի ու տես,
Ոչ մի տեղ էլ չենք չենք եղել մենք, խնամիս ու ես:
Read more...

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ...

0 Մեկնաբանություններ
Դեռ վաղուց գիտեի որ այս երգի հեղինակը հայրս է` Գուսան Սիփանը, բայց քանի որ չէի գտնում երգի օրիգինալ բառերը, ուստի ճիշտ էի համարում լռել: Վերջապես շատ որոնելուց հետո գտա և Ձեզ եմ ներկայացնում Երգի իսկական տեքստը: Եվ նաև կուզեի տեղեկացնել որ պատրաստվում եմ դիմել Հայհեղինակ, հեղինակային իրավունքի համար, և հետո որոշ երգիչիկների պատասխանատվության կկանչեմ:


ՄԱՐԱԼԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Չեմ կարող նայել քեզ, քո աչերն են հեզ,
Չեմ կարող չսիրել, ախ չսիրել քեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի հայացքով սիրտս ես այրում:

Չեմ կարող ուրանալ, ախ, ուրանալ քեզ
Թող նայեն բոլորը ու նախանձեն մեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի նայվածքով սիրտս ես այրում:

Սիփանի լարերը երգեն քեզ համար,
Աշխարհի յարերը տարվեն քեզ համար,
Որ միշտ գաս անցնես, էդ քո նայվածքով հեզ,
Մարալի քայլվածքդ չմոռանամ ես:

Շուտով ևս մեկ երգ կներկայացնեմ, որը քաջ ծանոթ է հանդիսատեսին, բայց ոչ ոք չգիտի որ երգի հեղինակը Գուսան Սիփանն է:
Read more...

Այ քեզ բան...

0 Մեկնաբանություններ
Լեհաստանում ամուսինը հարազատների հետ միասին 15 տարի շարունակ ստրուկի կարգավիճակում է պահել կնոջը: Նրան ստիպել են կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նախատեսված են միայն ձիերի համար: Այդ ամբողջ ընթացքում նրան պահել են մարագում, սպառնալով ուղարկել հոգեբուժարան, եթե վերջինս փորձի   բողոքել իրենց դեմ:

Ի վերջո Իրենին հաջողվում է փախչել:
Լեհական դատարանը մեղավոր ճանաչեց ամուսնուն և նրա հարազատներին:
Read more...

May 27, 2010

Բողոքարար շունը

0 Մեկնաբանություններ
Բողոքարար շունը

Անպայման կարդացեք, ՇԱԱԱԱԱԱՏ հետաքրքիր է
Read more...

Խաչմերուկային սեր

0 Մեկնաբանություններ
Կանգնում էի ես Ձեր խաչմերուկին,
Ակնդետ սպասում թե երբ դուրս կգաս,
Որ գոնե հեռվից տեսնեմ քեզ կրկին,
Լուռ երազելով, որ կմոտենաս:

Գալիս էիր դու, անցնում անտարբեր,
Մի խեթ հայացք էիր գցում դեպի ինձ,
Բայց չէիր նայում երբեք աչքերիս.
Աչքերիս մեջ, ուր կար սեր ու թախիծ:

Մի օր էլ հանկարծ հոգնեցի, գիտե՞ս,
Այդ անպատասխան, անվերջ սպասումից
Թողի հեռացա խաչմերուկից ես.
Մայթին թողնելով և սեր, և թախիծ:

Ու կամաց - կամաց մոռացա ես քեզ,
Այլևս աչքերդ ինձ չգերեցին.
Հիմա կարծում եմ, Սիրո՞ւմ էի քեզ...
Այո, դա սեր էր..... խաչմերուկային
Read more...

Շնորհավոր Տոնդ, Հայաստան

0 Մեկնաբանություններ
Այսօր Հայաստանում տոն է: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1996 թ. փետրվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր):

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:
Read more...

Հասարակական տրանսպորտում

0 Մեկնաբանություններ
Այսօր Արմավիր - Երևան ճանապարհին տրանսպորտի մեջ ակամայից լսեցի մի խոսակցություն, ինչու ակամայից, քանի որ զրուցում էին իմ կողքին և առջևում նստած կանայք, առանց մտածելու որ ես չեմ կարող չլսել իրենց բարձրաձայն խոսակցությունները:

Վերջը.
Ուրեմն առջևում նստած կինը պատմում էր, որ աշխատանք է գտել որպեսզի պահի իր տղային, որը նոր է ավարտել դպրոցը: Ու պարզվեց որ մինչ հիմա իրեն ու իր տղային պահում էին իր ծնողները: Հետո պատմեց որ վերջին զանգի առթիվ ինչ ծախսեր է արել, իսկ ամենազարմանալուն այն էր, որ չորս հարյուր ամն դոլլար էր ծախսել, բարեկամներին հրավիրել նշելու իր տղայի դպրոցն ավարտելը: Մի պահ ուզում էի միջամտել ու ասել - Սիրելիս, էլ ինչու ես հիմա մտածում աշխատելու մասին:
ՈՒ լիքը էսպիսի բաներ....
Read more...

Մնաս բարով իմ սեր

2 Մեկնաբանություններ
Ջեյմս Բլանթի Good by my lover երգը ուղղակի հրաշք է, ցնցող է, օրը հազար անգամ լսում եմ, ու հազար անգամ էլ սիրահարվում: Հրաշք է, ամեն լսելուց հետո Ուզում եմ գոռալ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:


Ես Սիրում եմ Ձեզ...
Read more...

May 26, 2010

Երբ հեռանում ես

0 Մեկնաբանություններ
Մի քանի օրից պիտի տեղափոխվեմ, իրերս եմ հավաքում: Նստել եմ աթոռիս, ու նայում եմ շուրջս: Այս սենյակում է անցել իմ կյանքի լավագույն հատվածը: Սա իմ թագավորությունն է, ուր հավաքվում ենք տղերքով, նստում ինչքան ուզում ենք, ոչ ոքի տանը չխանգարելով: Այստեղ ես .... չգիտեմ թե ինչ բառերով ներկայացնեմ ապրումներս: Պատերին իմ նկարած ֆոտոներն են, այն անձնական ֆոտոնկարները, որոնք շատ եմ սիրում, տեսարաններ Հայաստանից, մի քանի կտավ, որոնցից մեկը ինձ նվիրել են, իսկ մյուս երկուսում ես եմ պատկերված /Նկարիչ ընկերներս են նկարել/: Եվ ամենակարևորը` Հայաստանի քարտեզը, որի վրա մինչև վերջերս Արմավիր - Կապան եռագույն թել էր ձգված` ի նշան իմ ամենալավ ընկերոջ Սարգիսի բանակում գտնվելուն:

Իսկ ամենադժվարը բաժանվելն է իմ երկու հավատարիմ ..... /չգիտեմ ոնց ներկայացնեմ/ իմ միլիոն տարվա թախտից, ու երկար տարիներ իմ լավագույն աջակից համարվող համակարգչից: ԷԷԷԷ բալամ, գիտության տերը թաղեմ հա, հիմա նոթբուքս վերցնում եմ գնամ, իսկ  էս խեղճ համակարգիչը մնալու է մեն մենակ ցցված այս լքված սենյակում: Հա, ի դեպ, թե ինչու է թախտս հավատարիմ, բացատրեմ: Ուրեմն էս խեղճ թախտիս համ քնում եմ, համ նստում, համ էլ, հենց երկու աշխատասեղաններս հերիք չեն անում, սկսում եմ թախտի վրա լցնել իմ անթիվ անհամար դիսկերը:

Տխուր է, Հախվերդյանն էլ մի կողմից է հիշեցնում իմ հեռանալը, "Այս նկարում իմ տունն է..." երգով:
Ինչեր ասես որ չեն տեսել այս պատերը: Եթե միայն խոսել իմանային: բազմաթիվ կարևոր որոշումներ, գաղտնիքներ, սիրել ու հիասթափվել են ինձ հետ հավասար: Նրանք իմ կյանքի օրագրերն են: Հիշում եմ իմ ծննդյան օրերից մեկը, երբ տղերքով հավաքվել էինք իմ սենյակում: Նախ ասեմ որ սենյակս փոքր է, 3,50 x 2.5-ի վրա, ու պատկերացրեք որ էդ սենյակում կա երկու աշխատասեղան, մեկ հատ գրապահարան /մեծ/,  պահարանիկ, թախտ, իմ բազկաթոռը, որը միայն երկու սովորական աթոռի տեղ է բռնում, ու այդ սենյակում հավաքվել են տասներեք տղամարդ, ու քեֆ են անում, ծխի մասին էլ չասեմ, երևի կպատկերացնեք:
Բա, այ էսպիսի սենյակ ունեմ, ու հիմա պիտի թողնեմ ու գնամ, գնամ նոր կյանք սկսելու: Բայց ինչ էլ որ լինի, պիտի հետ գամ ու էս սենյակում մեռնեմ: ՎԵՐՋ ՈՐՈՇՎԵՑ
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011