Jan 18, 2011

Սիրո խոստովանություն

2 Մեկնաբանություններ
Մեր երջանկությունը չի կորի երբեք, քանի որ մենք ենք ուզում երջանիկ լինել: Իսկ մեր ցանկությունը այնքան մեծ է, որ այս աշխարհում ոչինչ չի կարող այն խլել մեզնից:
Ու քանի դեռ դու կաս իմ սրտում ու հոգում, ես պատրաստ եմ պայքարել մեր երջանկության համար: Ու գիտեմ կգա մի օր երբ երկուսս էլ կկանգնենք իրար դիմաց , սրտից դուրս կթռչեն  այն ջերմ բառերն ու խոստովանքները որ հավաքվել են ...

Ժամանակը չի կարող իշխել մեր վրա, և ես հավատում եմ որ մենք հաղթելու ենք ժամանակին: Ու կհաղթենք, քանի դեռ դու իմ կողքին կլինես:

Մենք հավերժ ենք:
Ես քեզ խոստացել եմ... և խոստմանս տերն եմ:

Սիրում եմ քեզ:
Read more...

Jan 8, 2011

Անէականի ու ներկայի սահմանագծում

3 Մեկնաբանություններ
...................................................
Ձանձրալի օրերի անվերջ շարանում, փորձում եմ մի պահ կենտրոնանալ, սակայն մտքերս նորից խառնվում են իրար ու կապանքներ են դնում գործողություններիս վրա: Սպանում եմ օրերը … Սպանում եմ ժամանակը, սպասումը արգելում է ինձ շարժվել… ամեն վայրկյան փորձում եմ պոկվել այս կապանքներից, սակայն սիրտս նորից ընդունելով իր “թմրանյութի” հերթական բաժինը,  անէացման է տանում բանականությանս…
            Փորձում եմ “պոկվել”, շարժվել առաջ, բայց շարունակում եմ կառչած մնալ անցյալից ու ներկա սպասումից…
Read more...

Jan 5, 2011

Սուրբ Ծննդյան երեկոն

0 Մեկնաբանություններ

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս
Read more...

Jan 4, 2011

Իմ տխուր, տխուր, անկատար երազանք

9 Մեկնաբանություններ
Դու այդպես էլ իրականություն չդարձար, ժամանակը քեզ չբերեց իր հետ, արշալույսի հետ դու չեկար, մինչդեռ ես սպասում էի քեզ: Չեմ հուսահատվում, հավատում եմ, որ դեռ ամեն ինչ լինելու այնպես, ինչպես ես եմ երազել: Դու տալու ես այն, ինչ ես կորցրեցի, չհամբերելով անգամ մինչև դու կհասնեիր քո ավարտուն տեսքին: Ես խելագարվել էի... հիմա էլ խելագարվել եմ, բայց այս անգամ ոչ թե ունեցածից, այլ կորցրածից: Հիմա ...

Միշտ էլ ավելի հեշտ է հետո հասկանալ ու վերլուծել իրադարձությունները, սակայն մենք միշտ չէ, որ ճիշտ պահին ճիշտ որոշում ենք կայացնում:

Հիմա ծիծաղելի կհնչեն իմ խոսքերը, բայց ... բայց ես մեծացել եմ... նորից:
Քանի դու դեռ չկայիր, իմ կյանքը աշնան նման թաց էր:
Read more...

Dec 31, 2010

Շնորհավոր Ամանոր

0 Մեկնաբանություններ

Ահա և վերջացավ ևս մեկ տարի, իր հետ տանելով իր բերած և երջանկությունը և տխրությունը: Տանելով իր հետ ջերմ հուշեր, որոնք երբեք էլ չեն կրկնվի: Տարեմուտին մնացել են հաշված րոպեներ և այդ մի քանի րոպեն էլ ուզում եմ օգտագործել որպեսզի հայտնեմ իմ շնորհակալությունը այն բոլոր մարդկանց ովքեր իմ կողքին են եղել այս տարվա ընթացքում, իմ երջանկության ու դժվարության ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդուն, ով եղավ իմ ՄԵԾ սերը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացին իմ ուժերին, ովքեր վստահեցին ինձ, որոնց ես հուսով եմ հուսախաբ չարեցի այս անցնող տարվա ընթացքում: Եվ իհարկե շնորհակալ եմ Աստծուն որ ինձ այս ամենը տվեց:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Read more...

Dec 24, 2010

Շնորհավոր ծնունդդ Մամ

0 Մեկնաբանություններ
   Այսօր, երբ մարդկության մի մասը նշում է Սուրբ ծնունդը, իմ համար ևս տոն է, քանզի այսօր Քո ծննդյան օրն է: Տարիները քեզ չեն փոխել, միայն մի քիչ ծերացել ես: Բայց քո պայքարը մեր ապագայի համար չի թուլացել: Մազերիդ մեջ վաղուց կան ճերմակ եզրեր, բայց դու շարունակում ես ապրել ի՛նձ համար: Մամ դու այդպես էլ չապրեցիր քեզ համար, քո ամբողջ կյանքը նվիրեցիր մարդկանց ու քո երեխաներին: Մամ դու ապրեցիր բոլորի հոգսերով, օգնության հասար նեղության մեջ ընկածներին, դեպի լավը փոխեցիր շատ շատերի կյանքը, աջակից եղար բոլոր նրանց, ովքեր գեթ մի ակնթարթ զգացին աջակցության կարիք:
     Երբեմն մեր ընտանեկան շրջապատում քեզ անվանում էինք 21-րդ դարի Մայր Թերեզա, ու ծիծաղում: Բայց հիմա երբ դու դեռ քնած ես, ես վերլուծում եմ քո ապրած կյանքը ու ուզում եմ արտասվել: Մամ դու չես ապրել....

Հասկանում եմ որ քո ամեն մի ճերմակ մազի մեջ ես իմ "վաստակը" ունեմ, բայց չգիտեմ ինչպես փոխհատուցեմ դրանց համար, չէ որ նրանք այնքան շատ են..
Չգիտեմ ինչ գրեմ.. ինչ բառերով խոսեմ, որ արտահայտեն այն ինչ զգում եմ...

... Մամ Ծնունդդ Շնորհավոր
Read more...

Dec 12, 2010

Ես սպասում եմ քեզ

0 Մեկնաբանություններ
Կարոտի իմ երգը

Read more...

Dec 10, 2010

Սպասում եմ քեզ ձյուն

2 Մեկնաբանություններ
Ու տխրության անվերջ շավիղներով քայլելով, փնտրելով սերն իմ, հիշեցի քո խոստումը, որ կգաս ու քեզ հետ հետ կբերես իմ երջանկությունը...
Դու ուշանում ես ձյուն: Ուշանում է երջանկությունն իմ, որ խոստացել ես բերել...
Ձյուն մի ուշացիր, արի՛, արի՛ ու բեր այն երջանկությունը որ խոստացել ես:
Read more...

Nov 30, 2010

Եհովայի վկաները գրոհում են:

0 Մեկնաբանություններ
Այսօր "Եհովայի Վկաներ" կազմակերպության անդամները գրոհ են կազմակերպել Արթիկի գյուղերից մեկում: Ըստ ականատեսների, նրանք երեք մեքենաներով մտել են գյուղ և սկսել են համընդհանուր քարոզ իրականացնել: Գյուղի երիտասարդները հավաքվելով ծեծել են բոլորին և քշել գյուղից: "Վկաները" հեռանալով գյուղից, ըստ երևույթին բողոքել են ոստիկանությանը, քանի որ գյուղ են ժամանել ոստիկանները: Երիտասարդները, ովքեր մասնակցել էին միջադեպին հեռացել են գյուղից: 


Մանրամասների դեպքում կգրեմ լրացուցիչ:
Read more...

Nov 18, 2010

Լուրջ թե կատակ???

2 Մեկնաբանություններ
Այ թե ինչ հայտարարություն տեսա ներքաղաքային ավտոբուսում: Ցավոք չկարողացա ավելի բարձր որակով ստանալ ֆոտոն, բայց կարևորը որ հնարավոր է կարդալ թե ովքեր իրավունք ունեն անվճար երթևեկելու: Ամենացնցողը երրորդ տողն է: Տեսնես ով է նստելու ավտոբուս????

Read more...

Nov 17, 2010

Նորօրյա տեռորիստներ, կամ վանյանացավ

5 Մեկնաբանություններ
Երեկ "Կենտրոն" հեռուստատեսության եթերում "Ուրվագիծ" հաղորդման հյուրն էր տխրահռչակ Գեորգի Վանյանը: Ափսոս, որ ուշ միացրեցի հեռուստացույցը և չհասցրեցի սկզբից ևեթ ունկնդրել վանյանի բարբաջանքները:

Վերջինս նույնիսկ գերազանցեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, իշխանություններին և պետությանը մեղադրանքներ առաջադրելով: Չեմ խոսում այն մասին, որ հասարակության մի ստվար զանգվածին նա անվանեց տականքներ, տեռորիստներ, և բանդիտներ:
Ամենասարսափելին այն էր, որ վանյանը հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել է
Read more...

Oct 31, 2010

Երկրագունդ պտտվիր ...

1 Մեկնաբանություններ
Երկրագունդ, պտտվիր քո երջանկության առանցքի շուրջը:

Երբևէ մտածել եք.... այ արդեն հերիք է, ես ինքս մի կաթիլ ավելացրի այն մտքերի քաոսին, որ կա այս փոքրիկ մոլորակի վրա: Միայն պատկերացրեք, վեց միլիարդ մարդ ամեն վայրկյան մտածում  է: Յուրաքանչյուրիս մտքով անցնում են հազար ու մի բաներ:
Read more...

Oct 22, 2010

18 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ

1 Մեկնաբանություններ
Կա մի տարիք, երբ քեզ թվում է` երջանիկ ես դու...
Երբ անցնում է ձմեռը կողքով ու դու չես մրսում,
Երբ աշունը անձրև է մաղում հենց քո սրտի մեջ...
Երբ գիշերը Տերյան ես կարդում... ուզում ես սիրել...

Կա մի տարիք, երբ քեզ թվում է` երջանիկ ես դու...
Read more...

Oct 13, 2010

Հայկական հեռուստատեսության մասին

0 Մեկնաբանություններ
Թերևս շատ է խոսվել հեռուստատեսության բնագավառում առկա խնդիրների մասին: Սակայն ինքս երբեք չեմ անդրադարձել դրանց , քանի որ ինքս հեռուստադիտող չէի համարում ինձ: Օրեկան 2-3 րոպե հեռուստացույցի առաջ լինելը, դա հեռուստադիտող լինել չէ: Սակայն երեկ վերջապես իմ նոր տանը ունեցա հեռուստացույց, և որոշեցի  "Հետ չմնալ" կյանքից: Մինչև կարգավորումներ տալը, որն ի դեպ մի ամբողջ օր տևեց, քանի որ անգամ հեռակառավարման վահանակն էի մոռացել բերել, ստիպված դիտում էի Հ1ը, ու մի քանի ժամվա ընթացում հասցրեցի զզվել սերիալներից ու գովազդներից:
Ոչինչ չփոխվեց անգամ, երբ արդեն հնարավորություն ունեցա դիտել ավելի քան մեկ տասնյակ հեռուստաալիքներ: Բոլոր տեղերում նույնն էր` գովազդ, որն ընդհատվում է անմիտ սերիալներով:


Երդ դեռ չկար այս հեռուստացույցը, մտածում էի, որ երբ ունենամ, ամբողջ օրը միացրած կթողնեմ, իսկ հիմա, չեմ էլ ուզում հիշել, որ տանը կա հեռուստացույց: Միևնույն է, այնտեղ ոչինչ չկա:
Read more...

Sep 26, 2010

Սուրբ Գևորգի տոնը

0 Մեկնաբանություններ
Այս տարի սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեեցին նշում է Սուրբ Գևորգի տոնը: Այդ օրը բոլոր Սբ. Գևորգ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ:
Անմասն չէր նաև Արմավիրի թեմի Այգեշատ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին:


Read more...

Sep 25, 2010

Այցելություն Աբովյանի "Նարեկ" Տուն-ինտերնատ

0 Մեկնաբանություններ
Մեծամորի "Փալանչո" թատերախումբը օրերս այցելեց Աբովյանի "Նարեկ" տուն ինտերնետ, ու ապրում են շուրջ 32 ծերեր:
Երեխաները ներկայացրին Թումանյանի "Անբան Հուռի" ներկայացումը:
Ծերունիները ասես մանկացել էին,  շատերը առաջին անգամ էին դիտում տիկնիկային ներկայացում: Տեղադրում եմ մի քանի հետաքրքիր նկարներ`

Read more...

Sep 23, 2010

Պատերազմը իմ հուշերում

1 Մեկնաբանություններ
 Համակարգչիս բարձրախոսներից լսվում է Հախվերդյանի ձայնը, ով փոքրիկին պատմում է պատերազմի մասին: Մի պահ փորձում եմ վերհիշել այդ տարիները: Ու մի պահ հասկանում եմ, որ իմ մանկական հուշերից ես վերջնականապես ջնջել եմ այդ տարները: Հիշում եմ միայն որ հայրիկիս բերեցին: Զոհվել էր Արցախում: Ես, այն ժամանակ 5-ամյա մանչուկս, չէի հասկանում, մահն ինչ է: Հարևանիս հետ ուղարկեցին ինձ գյուղ, որպիսի բարեկամներին հաղորդենք հայրիկիս զոհվելու լուրը: Հիշում եմ, ներս ընկա քեռուս սենյակ, նա քնած էր, թափահարում էի նրան ու գոռում - Քեռիիի, հայրիկը զոհվել է: Մի տեսակ ուրախ էի, չգիտեի թե ինչ է "Զոհվելը'": Հետո արդեն մեր տան պատշգամբից նայում էի թե ինչպես է զինվորական նվագախումբը թաղման թափորի դիմացից քայլում, ծածանում էի հայոց եռագույնը, ու երգում "Արյունոտ Դրոշը":
Հիմա 17 երկար ու ձիգ տարիներ են անցել, ու իմ հիշողության մեջ մնացել են այս երկու պատառիկները, որոնցով ես վերհիշում եմ Պատերազմը:

Հաճախ ափսոսում եմ, որ այդ պահին չեմ գիտակցել այն ինչ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻ գիտակցել, քանի որ Հայրիկս ինձ սովորեցրել էր այն, ինչ դեռ 10 տարի էլ պիտի անցներ, մինչև որ իմ հասակակիցները փոքր ինչ պատկերացում կկազմեին դրա մասին:

Հիմա Հախվերդյանը շարունակում է փոքրիկին պատմել պատերազմի մասին, ու ես հիշում եմ այս ամենն ու....
Read more...

Ցանկություն...

0 Մեկնաբանություններ
                                                        տպագրվում է առաջին անգամ

Կուզեի այսօր մի քիչ անձրև գար.
Քո գալուց առաջ,
Որ ճանապարհը արևի փոշուց
Մաքրեր մի փոքր:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար
Քո գալուց առաջ`,
Որ արևախանձ այս օդն էլ մի քիչ`
Զովությամբ լցներ:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար`,
Եվ ես կուրծքս բաց,  
Հանգիստ քայլեի անձրևի տակով,
Որ հոգուս մեջ վառվող
Խենթ սպասումի կրակը մարեր անձրևաջրով:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար,
Որ սպասումի մոխիրն էլ տաներ,
Որ մեր ողջ կյանքում
Այս բաժանումը և սպասումը խենթ,
Վերջինը լիներ: 

                    Հեղինակ`      Վաղինակ Սարգսյան
Read more...

Sep 14, 2010

Աշխարհի վերջը

1 Մեկնաբանություններ
Համաշխարհային ամենաակտուալ քննարկման թեմաներից մեկն էլ աշխարհի վերջի մասին խոսակցություններն են: Ավելի շատ շրջանառվում են Մայաների օրացույցի հետ կապված վարկածները: Մինչ անդրադառնալը մայաների 2012 թվականի գուշակություններին, ներկայացնեմ 10 վարկած ըստ որոնց 2010 թվականին պետք է գար աշխարհի վերջը:

1. Երկրագունդը կընդհարվի մեծ Աստերոիդի հետ:


2. Հզոր հրաբխի ժայթքում

3. Արկտիկայի սառույցների հալվելու հետևանքով երկրագունդը կկանգնի նոր ջրհեղեղի վտանգի առաջ, ինչն էլ կբերի աշխարհի կործանմանը:

Read more...

Sep 10, 2010

Ուզում եք խաբվել??? Օգտվեք Օրանժի ծառայություններից

0 Մեկնաբանություններ
ՀՈւնվար ամսից ոչ բարով, ոչ խերով օգտվում եմ օրանժի ծառայություններից: Խոսքը "Ինտերնետ Հիմա" -ի մասին է, չնայած ավելի ճիշտ կլիներ այն անվանել "ինտերնետ երբեք", քանի որ այդպես էլ չկարողացան ապահովել գերարագ կապ: ՈՒնեցած թույլ կապն էլ ընդհատումներով է գալիս: Զանգում ես 555 ու պարզվում է որ ընդմիջում է,, քանի որ ինքնապատասխանիչն է միանում, կամ էլ եթե բախտդ բերում է ու գտնում ես օպերատորին տեղում, ստանում ես նույն պատասխանը, "Ձեր անտիվիրուսը խնդիրներ է առաջացնում" Կամ նման հիմար պատասխանների մի ամողջ շարք:

Երևի Օրանժի ղեկավարները մտածում են որ հայ ազգը "նստել է" Օդնոկլասսնիկի վրա, և այլ կայքեր չի մտնում: ՈՒզում եմ տեղեկացնել նրանց, որ այսօր երիտասարդությունը ինտերնետն օգտագործում է ավելի խելացի բաներով զբաղվելու համար: Այսօր ինտերնետը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Ինտերնետն է որ մեզ պահում է իրադարձությունների կենտրոնում, կյանքի եռուզեռին միշտ տեղյակ:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011