Ու տխրության անվերջ շավիղներով քայլելով, փնտրելով սերն իմ, հիշեցի քո խոստումը, որ կգաս ու քեզ հետ հետ կբերես իմ երջանկությունը...
Դու ուշանում ես ձյուն: Ուշանում է երջանկությունն իմ, որ խոստացել ես բերել...
Ձյուն մի ուշացիր, արի՛, արի՛ ու բեր այն երջանկությունը որ խոստացել ես:
Բեր ինձ քո սառը ջերմությունը: Դու խոստացե՛լ ես ձյուն:
Ձյու՜ն, արի, ու քո փաթիլների հետ հետ բեր իմ անցյալը, ուր կար սե՜ր, ուր կար երջանկությո՜ւն...
Ձյուն, ես հավատում եմ քեզ, հուսախաբ չանես...
Կատարիր քո խոստումը ձյուն, որ իմ ներսում ավելի ուժեղանա հավատը ... թո՛ղ վերադառնա իմ սերը...
Ձյուն ես հավատում եմ, որ քո փաթիլների տակ է թաքնված իմ երջանկությունը...
Ձյուն դու ինձ երգիր քո երգը...
Banner 468 x 60px
Dec 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 Մեկնաբանություններ:
Ես էլ եմ ձյուն ուզում :(
Ես էլ...
Post a Comment