Dec 31, 2010

Շնորհավոր Ամանոր

0 Մեկնաբանություններ

Ահա և վերջացավ ևս մեկ տարի, իր հետ տանելով իր բերած և երջանկությունը և տխրությունը: Տանելով իր հետ ջերմ հուշեր, որոնք երբեք էլ չեն կրկնվի: Տարեմուտին մնացել են հաշված րոպեներ և այդ մի քանի րոպեն էլ ուզում եմ օգտագործել որպեսզի հայտնեմ իմ շնորհակալությունը այն բոլոր մարդկանց ովքեր իմ կողքին են եղել այս տարվա ընթացքում, իմ երջանկության ու դժվարության ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդուն, ով եղավ իմ ՄԵԾ սերը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացին իմ ուժերին, ովքեր վստահեցին ինձ, որոնց ես հուսով եմ հուսախաբ չարեցի այս անցնող տարվա ընթացքում: Եվ իհարկե շնորհակալ եմ Աստծուն որ ինձ այս ամենը տվեց:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Read more...

Dec 24, 2010

Շնորհավոր ծնունդդ Մամ

0 Մեկնաբանություններ
   Այսօր, երբ մարդկության մի մասը նշում է Սուրբ ծնունդը, իմ համար ևս տոն է, քանզի այսօր Քո ծննդյան օրն է: Տարիները քեզ չեն փոխել, միայն մի քիչ ծերացել ես: Բայց քո պայքարը մեր ապագայի համար չի թուլացել: Մազերիդ մեջ վաղուց կան ճերմակ եզրեր, բայց դու շարունակում ես ապրել ի՛նձ համար: Մամ դու այդպես էլ չապրեցիր քեզ համար, քո ամբողջ կյանքը նվիրեցիր մարդկանց ու քո երեխաներին: Մամ դու ապրեցիր բոլորի հոգսերով, օգնության հասար նեղության մեջ ընկածներին, դեպի լավը փոխեցիր շատ շատերի կյանքը, աջակից եղար բոլոր նրանց, ովքեր գեթ մի ակնթարթ զգացին աջակցության կարիք:
     Երբեմն մեր ընտանեկան շրջապատում քեզ անվանում էինք 21-րդ դարի Մայր Թերեզա, ու ծիծաղում: Բայց հիմա երբ դու դեռ քնած ես, ես վերլուծում եմ քո ապրած կյանքը ու ուզում եմ արտասվել: Մամ դու չես ապրել....

Հասկանում եմ որ քո ամեն մի ճերմակ մազի մեջ ես իմ "վաստակը" ունեմ, բայց չգիտեմ ինչպես փոխհատուցեմ դրանց համար, չէ որ նրանք այնքան շատ են..
Չգիտեմ ինչ գրեմ.. ինչ բառերով խոսեմ, որ արտահայտեն այն ինչ զգում եմ...

... Մամ Ծնունդդ Շնորհավոր
Read more...

Dec 12, 2010

Ես սպասում եմ քեզ

0 Մեկնաբանություններ
Կարոտի իմ երգը

Read more...

Dec 10, 2010

Սպասում եմ քեզ ձյուն

2 Մեկնաբանություններ
Ու տխրության անվերջ շավիղներով քայլելով, փնտրելով սերն իմ, հիշեցի քո խոստումը, որ կգաս ու քեզ հետ հետ կբերես իմ երջանկությունը...
Դու ուշանում ես ձյուն: Ուշանում է երջանկությունն իմ, որ խոստացել ես բերել...
Ձյուն մի ուշացիր, արի՛, արի՛ ու բեր այն երջանկությունը որ խոստացել ես:
Read more...

Nov 30, 2010

Եհովայի վկաները գրոհում են:

0 Մեկնաբանություններ
Այսօր "Եհովայի Վկաներ" կազմակերպության անդամները գրոհ են կազմակերպել Արթիկի գյուղերից մեկում: Ըստ ականատեսների, նրանք երեք մեքենաներով մտել են գյուղ և սկսել են համընդհանուր քարոզ իրականացնել: Գյուղի երիտասարդները հավաքվելով ծեծել են բոլորին և քշել գյուղից: "Վկաները" հեռանալով գյուղից, ըստ երևույթին բողոքել են ոստիկանությանը, քանի որ գյուղ են ժամանել ոստիկանները: Երիտասարդները, ովքեր մասնակցել էին միջադեպին հեռացել են գյուղից: 


Մանրամասների դեպքում կգրեմ լրացուցիչ:
Read more...

Nov 18, 2010

Լուրջ թե կատակ???

2 Մեկնաբանություններ
Այ թե ինչ հայտարարություն տեսա ներքաղաքային ավտոբուսում: Ցավոք չկարողացա ավելի բարձր որակով ստանալ ֆոտոն, բայց կարևորը որ հնարավոր է կարդալ թե ովքեր իրավունք ունեն անվճար երթևեկելու: Ամենացնցողը երրորդ տողն է: Տեսնես ով է նստելու ավտոբուս????

Read more...

Nov 17, 2010

Նորօրյա տեռորիստներ, կամ վանյանացավ

5 Մեկնաբանություններ
Երեկ "Կենտրոն" հեռուստատեսության եթերում "Ուրվագիծ" հաղորդման հյուրն էր տխրահռչակ Գեորգի Վանյանը: Ափսոս, որ ուշ միացրեցի հեռուստացույցը և չհասցրեցի սկզբից ևեթ ունկնդրել վանյանի բարբաջանքները:

Վերջինս նույնիսկ գերազանցեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, իշխանություններին և պետությանը մեղադրանքներ առաջադրելով: Չեմ խոսում այն մասին, որ հասարակության մի ստվար զանգվածին նա անվանեց տականքներ, տեռորիստներ, և բանդիտներ:
Ամենասարսափելին այն էր, որ վանյանը հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել է
Read more...

Oct 31, 2010

Երկրագունդ պտտվիր ...

1 Մեկնաբանություններ
Երկրագունդ, պտտվիր քո երջանկության առանցքի շուրջը:

Երբևէ մտածել եք.... այ արդեն հերիք է, ես ինքս մի կաթիլ ավելացրի այն մտքերի քաոսին, որ կա այս փոքրիկ մոլորակի վրա: Միայն պատկերացրեք, վեց միլիարդ մարդ ամեն վայրկյան մտածում  է: Յուրաքանչյուրիս մտքով անցնում են հազար ու մի բաներ:
Read more...

Oct 22, 2010

18 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ

1 Մեկնաբանություններ
Կա մի տարիք, երբ քեզ թվում է` երջանիկ ես դու...
Երբ անցնում է ձմեռը կողքով ու դու չես մրսում,
Երբ աշունը անձրև է մաղում հենց քո սրտի մեջ...
Երբ գիշերը Տերյան ես կարդում... ուզում ես սիրել...

Կա մի տարիք, երբ քեզ թվում է` երջանիկ ես դու...
Read more...

Oct 13, 2010

Հայկական հեռուստատեսության մասին

0 Մեկնաբանություններ
Թերևս շատ է խոսվել հեռուստատեսության բնագավառում առկա խնդիրների մասին: Սակայն ինքս երբեք չեմ անդրադարձել դրանց , քանի որ ինքս հեռուստադիտող չէի համարում ինձ: Օրեկան 2-3 րոպե հեռուստացույցի առաջ լինելը, դա հեռուստադիտող լինել չէ: Սակայն երեկ վերջապես իմ նոր տանը ունեցա հեռուստացույց, և որոշեցի  "Հետ չմնալ" կյանքից: Մինչև կարգավորումներ տալը, որն ի դեպ մի ամբողջ օր տևեց, քանի որ անգամ հեռակառավարման վահանակն էի մոռացել բերել, ստիպված դիտում էի Հ1ը, ու մի քանի ժամվա ընթացում հասցրեցի զզվել սերիալներից ու գովազդներից:
Ոչինչ չփոխվեց անգամ, երբ արդեն հնարավորություն ունեցա դիտել ավելի քան մեկ տասնյակ հեռուստաալիքներ: Բոլոր տեղերում նույնն էր` գովազդ, որն ընդհատվում է անմիտ սերիալներով:


Երդ դեռ չկար այս հեռուստացույցը, մտածում էի, որ երբ ունենամ, ամբողջ օրը միացրած կթողնեմ, իսկ հիմա, չեմ էլ ուզում հիշել, որ տանը կա հեռուստացույց: Միևնույն է, այնտեղ ոչինչ չկա:
Read more...

Sep 26, 2010

Սուրբ Գևորգի տոնը

0 Մեկնաբանություններ
Այս տարի սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեեցին նշում է Սուրբ Գևորգի տոնը: Այդ օրը բոլոր Սբ. Գևորգ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ:
Անմասն չէր նաև Արմավիրի թեմի Այգեշատ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին:


Read more...

Sep 25, 2010

Այցելություն Աբովյանի "Նարեկ" Տուն-ինտերնատ

0 Մեկնաբանություններ
Մեծամորի "Փալանչո" թատերախումբը օրերս այցելեց Աբովյանի "Նարեկ" տուն ինտերնետ, ու ապրում են շուրջ 32 ծերեր:
Երեխաները ներկայացրին Թումանյանի "Անբան Հուռի" ներկայացումը:
Ծերունիները ասես մանկացել էին,  շատերը առաջին անգամ էին դիտում տիկնիկային ներկայացում: Տեղադրում եմ մի քանի հետաքրքիր նկարներ`

Read more...

Sep 23, 2010

Պատերազմը իմ հուշերում

1 Մեկնաբանություններ
 Համակարգչիս բարձրախոսներից լսվում է Հախվերդյանի ձայնը, ով փոքրիկին պատմում է պատերազմի մասին: Մի պահ փորձում եմ վերհիշել այդ տարիները: Ու մի պահ հասկանում եմ, որ իմ մանկական հուշերից ես վերջնականապես ջնջել եմ այդ տարները: Հիշում եմ միայն որ հայրիկիս բերեցին: Զոհվել էր Արցախում: Ես, այն ժամանակ 5-ամյա մանչուկս, չէի հասկանում, մահն ինչ է: Հարևանիս հետ ուղարկեցին ինձ գյուղ, որպիսի բարեկամներին հաղորդենք հայրիկիս զոհվելու լուրը: Հիշում եմ, ներս ընկա քեռուս սենյակ, նա քնած էր, թափահարում էի նրան ու գոռում - Քեռիիի, հայրիկը զոհվել է: Մի տեսակ ուրախ էի, չգիտեի թե ինչ է "Զոհվելը'": Հետո արդեն մեր տան պատշգամբից նայում էի թե ինչպես է զինվորական նվագախումբը թաղման թափորի դիմացից քայլում, ծածանում էի հայոց եռագույնը, ու երգում "Արյունոտ Դրոշը":
Հիմա 17 երկար ու ձիգ տարիներ են անցել, ու իմ հիշողության մեջ մնացել են այս երկու պատառիկները, որոնցով ես վերհիշում եմ Պատերազմը:

Հաճախ ափսոսում եմ, որ այդ պահին չեմ գիտակցել այն ինչ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻ գիտակցել, քանի որ Հայրիկս ինձ սովորեցրել էր այն, ինչ դեռ 10 տարի էլ պիտի անցներ, մինչև որ իմ հասակակիցները փոքր ինչ պատկերացում կկազմեին դրա մասին:

Հիմա Հախվերդյանը շարունակում է փոքրիկին պատմել պատերազմի մասին, ու ես հիշում եմ այս ամենն ու....
Read more...

Ցանկություն...

0 Մեկնաբանություններ
                                                        տպագրվում է առաջին անգամ

Կուզեի այսօր մի քիչ անձրև գար.
Քո գալուց առաջ,
Որ ճանապարհը արևի փոշուց
Մաքրեր մի փոքր:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար
Քո գալուց առաջ`,
Որ արևախանձ այս օդն էլ մի քիչ`
Զովությամբ լցներ:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար`,
Եվ ես կուրծքս բաց,  
Հանգիստ քայլեի անձրևի տակով,
Որ հոգուս մեջ վառվող
Խենթ սպասումի կրակը մարեր անձրևաջրով:
Կուզեի այսօր մի քիչ անձրև գար,
Որ սպասումի մոխիրն էլ տաներ,
Որ մեր ողջ կյանքում
Այս բաժանումը և սպասումը խենթ,
Վերջինը լիներ: 

                    Հեղինակ`      Վաղինակ Սարգսյան
Read more...

Sep 14, 2010

Աշխարհի վերջը

1 Մեկնաբանություններ
Համաշխարհային ամենաակտուալ քննարկման թեմաներից մեկն էլ աշխարհի վերջի մասին խոսակցություններն են: Ավելի շատ շրջանառվում են Մայաների օրացույցի հետ կապված վարկածները: Մինչ անդրադառնալը մայաների 2012 թվականի գուշակություններին, ներկայացնեմ 10 վարկած ըստ որոնց 2010 թվականին պետք է գար աշխարհի վերջը:

1. Երկրագունդը կընդհարվի մեծ Աստերոիդի հետ:


2. Հզոր հրաբխի ժայթքում

3. Արկտիկայի սառույցների հալվելու հետևանքով երկրագունդը կկանգնի նոր ջրհեղեղի վտանգի առաջ, ինչն էլ կբերի աշխարհի կործանմանը:

Read more...

Sep 10, 2010

Ուզում եք խաբվել??? Օգտվեք Օրանժի ծառայություններից

0 Մեկնաբանություններ
ՀՈւնվար ամսից ոչ բարով, ոչ խերով օգտվում եմ օրանժի ծառայություններից: Խոսքը "Ինտերնետ Հիմա" -ի մասին է, չնայած ավելի ճիշտ կլիներ այն անվանել "ինտերնետ երբեք", քանի որ այդպես էլ չկարողացան ապահովել գերարագ կապ: ՈՒնեցած թույլ կապն էլ ընդհատումներով է գալիս: Զանգում ես 555 ու պարզվում է որ ընդմիջում է,, քանի որ ինքնապատասխանիչն է միանում, կամ էլ եթե բախտդ բերում է ու գտնում ես օպերատորին տեղում, ստանում ես նույն պատասխանը, "Ձեր անտիվիրուսը խնդիրներ է առաջացնում" Կամ նման հիմար պատասխանների մի ամողջ շարք:

Երևի Օրանժի ղեկավարները մտածում են որ հայ ազգը "նստել է" Օդնոկլասսնիկի վրա, և այլ կայքեր չի մտնում: ՈՒզում եմ տեղեկացնել նրանց, որ այսօր երիտասարդությունը ինտերնետն օգտագործում է ավելի խելացի բաներով զբաղվելու համար: Այսօր ինտերնետը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Ինտերնետն է որ մեզ պահում է իրադարձությունների կենտրոնում, կյանքի եռուզեռին միշտ տեղյակ:
Read more...

Sep 2, 2010

Շնորհավոր Տոնդ ԱՐՑԱԽ

0 Մեկնաբանություններ

19 տարի առաջ էր, երբ դու անկախացար: Քո Ծննդյան առաջին օրից դու պայքարեցիր ապրելու համար: Պայքարեցիր ու հաղթեցիր, վաստակելով այս երկրագնդում ապրելու, բարգավաճելու իրավունք: Քո պայքարը դժվար էր ու լի կորուստներով: Կորուստներ` որոնք կրեցին բոլորը, մեծ թե փոքր: Հայորդիներդ փառքով պսակեցին քո պայքարը, ու հետ շպրտեցին անարգ թշնամուն:

Այսօր դու նշում ես քո անկախության տոնը: Տոն որը ամբողջ հայությանն է: Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետություն, իսկ այսօր մեր երկրորդ հանրապետության անկախության տոնն է:
................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԱՐՑԱԽ
Read more...

Aug 26, 2010

Դեպի Արցախ

0 Մեկնաբանություններ
Որոշեցինք գնալ Շուշի քիչ հանգստանալ,
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք,
Հասանք Արցախ ու հասկացանք, որ արի ու տես,
Մեր կողմերից երկուսս ենք` նշանածս ու ես:


Երկար ժամանակ է, ինչ ես ու հարսնացուս ուզում ենք գնալ Արցախ: Վերջապես ամսի 22-ին ճանապարհ ընկանք:
Արդեն շատ ուշ էր, երբ հասանք Արցախ, որը մեզ դիմավորեց մառախուղով ու անձրևով: Հոգնած մեռնում էինք. տեղավորվեցինք ու միանգամից քուն մտանք: Առավոտյան նոր տեսանք թե որտեղ ենք ապրում.

Read more...

Aug 15, 2010

Պատանին, որ այդպես էլ չմեծացավ 1

0 Մեկնաբանություններ
Նվիրվում է նախկին համակուրսեցուս:



Նա եսասիրության առաջին նշույլները այդպես էլ չհասկացավ թե ինչպես դրսևորեց, սակայն շրջապատի համար ամեն ինչ պարզ էր: Երբ դեռ երեխա հասակում նա նկարահանվեց մի գեղարվեստական ֆիլմի մի փոքրիկ դրվագում, այնուհետև սկսեց արտասանել տարբեր միջոցառումների ժամանակ, բոլորը հասկացան, որ իրենց շրջապատում մեծանում է ապագա եսասեր արվեստագետ:
Այդպես էլ եղավ, նա ընտրեց արվեստը ու սկսեց մտածել, որ Փարաջանովից հետո հաջորդ մտքի գիգանտը ինքն է, ուղղակի դեռ մարդիկ իրեն չեն հասկանում: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նա ուղղակի սովորական ցնդածի մեկն է:

Նա փորձում էր իրեն վեր դասել մյուսներից, ապացուցել որ ինքը հանճար է, բայց ցավոք մարդիկ դեռ այնքան հիմար չէին, որ չհասկանային նրա սովորական սպեկուլացիաները:

շարունակելի
Read more...

Jul 29, 2010

Ակցիա ադրբեջանի նախագահի կողմից

0 Մեկնաբանություններ
Ուղարկիր VIVA ARMENIA բառը http://twitter.com/azpresident հասցեին, և քեզ կհեռացնեն ֆեյսբուքից: Շտապեք Ակցիան սահմանափակ է:


Եվ այսպես, սա կատակ չէ , այլ դառը իրականություն: Մի քանի րոպե առաջ պարզվեց որ ես հեռացված եմ ֆեյսբուքից, բայց դա իմ հեչ տանձին էլ չէր: Հիմա նորից կամ այնտեղ ու ավելի ակտիվ եմ լինելու ու պայքարելու եմ որ ֆեյսբուքում չլինեն Ալիևիկների նման .............................
Read more...

Jul 26, 2010

Հավատամք

0 Մեկնաբանություններ
Հետդարձի ճամփա արդեն էլ չունեմ,
Այրել եմ կամուրջները բոլոր,
Համարեք թե անցյալ ես չունեմ.
Սկսում եմ հիմա ես իմ կյանքը նոր:

Իմ ապագայի վարդագույն երազ,
Հեռու ես թվում, բայց և մոտ ես դու,
Ես գիտեմ, գիտեմ, գիտեմ որ կգաս,
Ճիշտ ժամանակին. Չես ուշանալու…
Read more...

Jul 23, 2010

Փնտրեցեք Աստծուն և դուք կգտնեք

0 Մեկնաբանություններ
Կյանքում հաճախ ենք հայտնվում անելանելի վիճակում, երբ կարծում ենք թե միակ ելքը մահն է, սակայն մենք մոռանում ենք ամենազոր Աստծո մասին: Մենք մոռանում ենք... բայց նա` ՈՉ: 
Բազմաթիվ առիթներ են եղել բոլորիս կյանքում, երբ Աստված լսել է մեր խնդրանքը, կատարել, օգնել, բայց ցավոք մենք հիշում ենք Աստծո մասին միայն այն ժամանակ, երբ այլևս ուրիշ ճար չի մնացել: 
Բերեմ մի պարզ օրինակ: 
Եթե մեզ շտապ գումար է անհրաժեշտ, մենք առաջին հերթին դիմում ենք մոտ ընկերներին, հետո բարեկամներին, հետո ծանոթներին, ընդ որում անգամ այն ծանոթներին, որոնց երկար ժամանակ մոռացել էինք: Ի վերջո գումար չճարելով հուսահատվում ենք, և սկսում ենք դիմել Աստծուն: Դե քանի որ Աստված էլ ողորմած ու գթասիրտ է մի դուռ է բացում մեր առաջ, ինչ որ մի տեղից, որի մասին չէինք էլ մտածում, գումար է հայտնվում:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:

Կարծում եմ որ արժի որ վերը նշված ցուցակի մեջ կատարենք տեղափոխություններ...

Read more...

Jul 17, 2010

Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն...

0 Մեկնաբանություններ
Լռում ենք: Արդեն որերորդ անգամն է, որ մեզանից մեկը փորձում է ինչ որ խոսակցություն սկսել, սակայն հանդիպում է դիմացինի անտարբեր հայացքին: Մինչդեռ լռության մեջ մենք խոստովանում ենք միմյանց այն, ինչ երբեք չէինք ասի բարձրաձայն: Լռության մեջ լսվում են սիրո ու կարոտի մրմունջները, ու աչերդ հարցնում են ինձ.
- Ո՞ւր էիր կորել:  
Իսկ ես պատասխանում եմ. - Ներիր, գիտեմ, մեղավոր եմ, մեղավոր եմ ես այն ըմբոստ երգի առաջ, որ խոհեմս պատառեցի, այն խոհերի մահվան համար, որոնց ծինը խաթարեցի, մեղավոր եմ և քո առաջ, որ... սիրելուց դադարեցի:


Իսկ հիմա՞ : Հիմա արդեն ուշ է: Մենք երկուսս էլ հեռացանք իրարից: Երկուսս էլ մոռացանք այն հրաշքը որ ծնվել էր մեր հանդիպումից: Մենք ինքներս սպանեցինք նրան, ու այսօր նստել ենք կողք-կողքի իբրև ....

Չէ... Լռությունն էլ է շատախոսում....
Read more...

Jul 1, 2010

Նորից չեն սիրում, սիրում են կրկին

0 Մեկնաբանություններ
Արմավիրի մշակույթի տանը ժամանակին բեմադրվեց Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա Վաղինակ Սարգսյանի բեմադրած պիեսը: Ներկայացումը նաև մասնակցել է "Մենք ենք , մեր մարզերը" Համայնքային թատրոնների առաջին փառատոնին, արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի բարձր գնահատականին:

Ձեզ եմ ներկայացնում հատվածներ ներկայացումից:


Read more...

Նորից չեն սիրում, սիրում են կրկին

0 Մեկնաբանություններ
Արմավիրի մշակույթի տանը ժամանակին բեմադրվեց Պարույր Սևակի բանաստեղծությունների հիման վրա Վաղինակ Սարգսյանի բեմադրած պիեսը: Ներկայացումը նաև մասնակցել է "Մենք ենք , մեր մարզերը" Համայնքային թատրոնների առաջին փառատոնին, արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի բարձր գնահատականին:

Ձեզ եմ ներկայացնում հատվածներ ներկայացումից:




Read more...

Հայհոյենք միմյանց

0 Մեկնաբանություններ
Այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվեց երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի «Տխուր նավակներ» պատմվածքից մի հատված, անհայտ անձինք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով սկսել են նրան սպառնալիքներ ուղղել:


Կարդացեք այստեղ


Հոդվածի հեղինակը անընդունելի է համարում այն, որ մարդիկ, անգամ կաթողիկոսը, բողոքել են նման պատմվածքի դեմ:
Ես կարճ կասեմ, եթե ես Հոդվածի հեղինակին, կամ Արամ Պաչյանին հայհոյեի, կամ նման արտահայտություններ օգտագործեի, ինչպես Պաչյանն է օգտագործել կաթողիկոսի հասցեին, ապա ինձ անմիջապես կկանչեին հաշիվ պահանջելու: Մի հատ էլ քուչի բազար կսարքեին գլխիս ու ես կհասկանայի որ չի կարելի մարդկանց հասցեին վիրավորական արտահայտություններ անել: 
Ուրեմն ինչ, ուզում եք մարդուն վիրավորեք, հայհոյեք և դրա համար պատասխան չտաք: Այ քեզ բան... Եթե կասեք որ խոսքի ազատություն գոյություն ունի, ես կպատասխանեմ որ գոյություն ունի նաև խոսքի կուլտուրա, կարելի ազատ արտահայտվել, բայց որոշակի կոռեկտության սահմաններում: 


Եթե դուք վերոնշյալի հետ համաձայն չեք, ուրեմն մի պահ պատկերացրեք որ ես Ձեզ հայհոյել եմ ու անվանել եմ կապիկ, ԵՎ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՐ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ:


ԱՄԵՆ
Read more...

Jun 29, 2010

Երկրի ղեկավարը Արմավիրում է

0 Մեկնաբանություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Արմավիրի բժշկական կենտրոնի բացման հանդիասվոր արարողությունը: Արարողությունը մասնակցեցին նաև առողջապահության նախարարն ու պաշտոնական այլ անձինք: Կենտրոնի վերանորոգման աշխատաքները իրականացվել է Համաշխարհային բանկի "Առողջապահական համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը կազմված է առանձին մասնաշենքերում տեղակայված հիվանդանոցից և պոլիկլինիկայից: Իրականացվել է բժշկական հիմնական մասնաշենքի ամբողջական վերանորոգում` ընդհանուր առամամբ 3889 ք. մ մակերեսով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է հիմնական բժշկական սարքավորումներով և կահույքով:

Read more...

Jun 17, 2010

Ով է տեր. ով` հնազանդ

0 Մեկնաբանություններ
Իմ շատ սիրելի ընկերներից մեկի վերջին երգերից:
Հունիսի 17-ին մեր շատ սիրելի Գրիգոր Հովհաննիսյանի ծննդյան 55 ամյակն էր, Մեծամորի մշակույթի տանը որոշեցինք մի լավ միջոցառում կազմակերպել, հրավիրել հին ու նոր բոլոր ընկերներին: Պաշտոնական մասով ներկա էին Արմավիրի մարզպետն ու Արմավիրի թեմի առաջնորդը: Հին ընկերներից ներկա էին Ռուբեն Բագրատունին, Վահագն Գրիգորյանը, Արման Սաֆարյանը, բազմաթիվ այլ մշակութային գործիչներ: Միջոցառման վերջում, մեր Ռուբոն երգեց իր հեղինակային այս երգը, որը և ուզում եմ ձեզ ներկայացնել, մինչև որ միջոցառման ֆոտոնկարները տեղադրեմ




Read more...

Երկար սպասված պահ

0 Մեկնաբանություններ
Բառերն ավելորդ են
Read more...

Jun 14, 2010

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԼԻՔ ԸՆԿԵՐԸ

1 Մեկնաբանություններ
Մանկական երազանքների աշխարհում հանդիպեցի իմ առաջին խաղալիքին: Մենք դեռ հեռվից նկատեցինք իրար և վազելով մոտեցանք, գրկախառնվեցինք: Կարոտել էինք միմյանց:
Մտովի տեղափոխվեցի տասնյակ տարիներ հետ, երբ ես և իմ արջուկը քնում էինք միասին: Միասին ճաշում էինք, խաղում, գնում մանկապարտեզ: Հիշում եմ մանկապարտեզում մի չարաճճի տղա կար, նա իմ արջուկի վրա ծիծաղում էր, և ոտքով հարվածում: Մի օր հերթական անգամ արջուկիս հարվածելուց հետո, ես չդիմացա և բռունցքներով հարձակվեցի նրա վրա: Դաստիարակչուհին դժվարությամբ մեզ բաժանեց: Իսկ ես այդ ամբողջ օրը արջուկիս գրկած ման եկա:
Արջուկս էլ էր հիշում այդ միջադեպը: Նա ասաց որ դա իր համար շատ կարևոր էր, երբ ինքը զգաց, որ չնայած որ խաղալիք է, միևնույն է իմ ամենալավ ընկերն է:
Իսկ ես հիշում եմ թե ինչպես էր մայրիկս  ինձ ասում. “Ընկերներին պետք է պաշտպանել ցանկացած դեպքում”:
Եվ այսօր, երբ մենք հրաշքով հանդիպեցինք այս կախարդական աշխարհում, ես հասկացա, որ տարիները երբեք չեն կարող մոռացության մատնել առաջին խաղալիքին ու առաջին ընկերոջը:
Read more...

Jun 12, 2010

ՈՉ ԵՆՔ ԱՍՈՒՄ ԴՈՐԻԱՆԻՆ

0 Մեկնաբանություններ
Սիրելիներս, ես բազմաթիվ անգամ եմ զրուցել իմ ծանոթների հետ այս հարցի շուրջ, և եկել եմ մի եզրահանգման, որ այսօր առավել քան երբևե պետք է պայքարել համասեռամոլների քարոզչության դեմ:
Խոսքս գնում է իրեն գրող հռչակած Դորիանի մասին: Մի երիտասարդ, որը ընդհամենը շարքային արվամոլ է, այսօր փորձում է մեզ բոլորիս քարոզել իր գաղափարները?
Երբ ես սկսեցի բողոքել ինձ արված անվայել առաջարկությունների դեմ, այնժամ Դորիան կոչեցյալ խղճուկը սկսեց ինձ սպառնալ: Ուստի ես կոչ եմ անում բոլոր նրանց, ում համար դեռ կարևոր են հայ ընտանիքի պատիվն ու մեր երեխաների ապագան, միանալ մեզ հետևյալ հասցեում:

http://www.facebook.com/group.php?gid=135038359845954#!/group.php?gid=135038359845954&v=wall

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ, ՁԵՐ ՁԱՅՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ
Read more...

Jun 6, 2010

Պայքար (մաս II)

0 Մեկնաբանություններ
Ու ամեն առավոտ արթնանալով նա դուրս էր գալիս քաղաք, որպեսզի ուսումնասիրի մարդկանց, այն մարդկանց, ովքեր պիտի իրեն ընդունեին, ճանաչեին: Այն մարդկանց, ովքեր ապրում են իր իսկական տերերից զրկված այս քաղաքում:
Նա եկել էր քաղաքը փրկելու, փրկելու նրանցից, ովքեր բզկտում են քաղաքը, կորցնում իրենց դեմքը:
        Ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում էր մարդկանց, ովքեր իրենց իսկ ասելով պայքարում են քաղաքի համար, պայքարում են որ քաղաքը գտնի իր դեմքը, բայց չեն հասկանում, որ քաղաքի դեմքը հենց մարդիկ են: Իսկ մարդիկ հեռանում են: Հեռանում են լքելով քաղաքին ու քաղաքում վխտացող ամբոխին: Հեռանում են, քանի որ ամբոխը ապրում է արդեն ուրիշ կանոններով, ուրիշ կյանքով, որտեղ տեղ չունեն դեռևս գոյատևող հանճարները:
        Ամբոխին բայց պետք են հանճարներ: Հանճարներ, որոնք մտածում են այնպես ինչպես ամբոխն է պահանջում: Հանճարներ, որոնք իրենք չեն ղեկավարում ամբոխին:
        Քաղաքը լրիվ մենակ է մնում, կամաց-կամաց լքվում է:


Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր`  վաղուց արդեն հող դարձած սիրելիներից: 

.........Շարունակելի
Read more...

Jun 4, 2010

Պայքար

0 Մեկնաբանություններ
Բաց պատուհանից երևում էր քաղաքը: Քաղաքը ապրում էր իր կյանքով: Քաղաքը չէր նկատում նրան, քանի որ նա մեկն էր այն միլիոնավորներից, որոնք ամեն տարի փորձում էին նվաճել քաղաքը: Բայց մի տարբերություն կար նրա մեջ, նա այդ քաղաքի հարազատ զավակն էր: Քաղաքն էր տվել իր կյանքի ամենակարևոր վայրկյանները: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին գիշեր: Նա չէր բավարարվում դրանով: Նա ձգտում էր ավելիին: Բայց  քաղաքում նա համարվում էր մեկն այն միլիոնավորներից, ովքեր ձգտում էին հայտնի լինել, լինել քաղաքի ուշադրության կենտրոնում:
Նա ամեն օր պայքարում էր որպեսզի քաղաքը ճանաչի, ընդունի իրեն, բայց քաղաքը լուռ, անհողդողդ անցնում էր նրա կողքով: Չէ որ նա միլիոնավորներից մեկն է: Իսկ քաղաքը ուզում է գտնել իր ՄԻԱԿԻՆ, նրան` ով չի խառնվի ամբոխին: Նրան, ով անշահախնդրորեն կսիրի քաղաքն ու մարդկանց: Ով կլինի քաղաքի "ասպետը", հույս ը և հավատը: 
Ժամանակին շատերը կային, իսկ հիմա նրանք վաղուց քաղաքի տակ են: Նրանց ոսկորների վրա է կանգնուն մնում քաղաքը: Հիմա նորից հանճարներ են պետք այս քաղաքին: Իսկ մարդիկ, միլիոնավոր մարդիկ, անկուշտ գայլերի պես փորձում են խժռել քաղաքը: Իսկ քաղաքը չի հանձնվում: 

Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր`  վաղուց արդեն հող դարձած սիրելիներից: 

.........Շարունակելի
Read more...

Jun 1, 2010

Անսովորություն

0 Մեկնաբանություններ
Այսօրվանից ապրում եմ մենակ, Երևանի իմ առանձին տանը: Արդեն մի քանի ժամ է որ մենակ եմ, ճիշտն ասած իրերս դեռ ամբողղջությամբ չեն բերել, դրա համար էլ մնացել եմ առանց սուրճի: Քաղաք իջնելու հավես էլ չկար, միևնույն է այսօր քաղաքում նշում են երեխաների պաշտպանության օրը ու հաստատ կաշմար ա տիրում: Դրա փոխարեն որոշեցի նստել տանը և թափառել ինտերնետում: Ոչ մի հետաքրքիր բան չկա, ահավոր անկապ վիճակ է, անգամ ձևի համար մի հատ կինո չունեմ մոտս վոր դնեմ նաըեմ, ժամանակն անցնի, չնայած... սպասի հլա, կոմպիս մեջ մի հատ նյութ կա Դիսնեյի մուլտերի վնասակարության մասին: Արի կլինի նստեմ նայեմ, հետո կկիսվեմ Ձեր հետ:
Read more...

Մանուկների աշխարհում

0 Մեկնաբանություններ








Read more...

May 30, 2010

Բառակույտ

0 Մեկնաբանություններ
Որոշեցի գրել այն բառերը որոնք առաջիկա րոպեների ընթացքում կանցնեն մտքովս: Եվ այսպես`

Արև, Բարև, կակաչ, արևածաղիկ, արտույտ, բաժակ, խինկալի, պատուհան, առավոտ, գագաթնակետ, ձնծաղիկ, արևագալ, ձնագնդիկ, թիթեռ, Երևան, հնարավորինս. առք ու վաճառք, ագարակ, բնակելի, փողոց, ավտոմեքենա, Երվրատեսիլ, լուցկի, լորիկ, թռչուն, Չարենց, Արարատ, գնդակ, ծիածան, վարդակակաչ, առվույտ, գովազդ, խտասալիկ, կրակ, հեթանոս, Անապատ, Էվերեստ, բարձ, սահմանապահ, շախմատ, մատիտ, շերամ.....

Այ քեզ բան, բառեր չեմ գտնում որ գրեմ....
Read more...

Նորից քեռի եմ դարձել

0 Մեկնաբանություններ
Իմ ամենասիրելի ընկերը երեկ գիշեր աղջիկ ունեցավ: Տնաշենը առանց էդ էլ մի հատ ուներ, մեր համով հոտով Սաթենիկը:
Իսկ հիմա էլ մեր փոքրիկ Եվան: Ոչ Եվրոտեսիլի հետ կապ չունի. Պարզապես ուզեցել է այդպես անվանել:
Դե ինչ ասեմ, բոլորս էլ շնորհավորում ենք մեր փոքրիկ Եվային, մաղթում ամենալավն ու բարին, և ինչպես մենք` հայերս ենք ասում "Հորով մորով մեծանա"
Read more...

May 28, 2010

ԵՎՍ ՄԵԿ ԵՐԳ

0 Մեկնաբանություններ
Ինչպես խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում ևս մի երգ Հորս` Գուսան Սիփանի երգերից: Երգ որը լսել եք բազմաթիվ անգամ, բայց հեղինակի անունը երբեք չեք լսել:

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

Որոշեցինք գնալ Սուխում, քիչ հանգստանալ
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք
Իջանք Թիֆլիս, պերեսատկի, նստանք էքսպրես,
Մեր կողմերից երկուսս էինք խնամիս ու ես:

Ճանապարհին ձեռք բերեցինք թազա ծանոթներ
Կատակեցինք ու պատմեցինք նոր անեկդոտներ
Կերանք, խմինք, ու հարբեցինք, կորցրեցինք մեզ.
Մնացինք առանց չամադան, խնամիս ու ես:

Վերջապես հասանք Սուխումի իջանք կայարան,
Լսեք ես ձեզ հիմա պատմեմ ճիշտ եղած մի բան.
Խմած մարդիկ կռվում էին ուղիղ ժամ ու կես,
Մուֆթա տեղը քոթակ կերանք, խնամիս ու ես:

Ճակատամարտից հետո ուզինք հանգստանալ,
Հյուրանոց գտանք և ուզեցինք այնտեղ մնալ:
Հյուրանոցում տեղ չտվին չընդունեցին մեզ,
Ու մնացինք անտեր շան պես, խնամիս ու ես:

Կեսգիշերին մեզ մոտեցան գողեր սուսուփուս,
Թալանեցին, մեզնից տարան շալվար ու բլուզ,
Ու վազում էինք թումբան մայկով, մեր բախտն էր այդպես,
Կարծում էին ֆուտբոլիստ ենք, խնամիս ու ես:

Այդպես վազելով հասել ենք մինչև տամոժնի
Եվ ուզում էինք տամոժնուց անցնել աստարոժնի.
Պագրանիշնիկները զենքով դիմավորին մեզ,
Պարզվեց որ տեռորիստ ենք, խնամիս ու ես:

Պատմությունը այս պատմում ենք մենք քանի տարի,
Եթե նույնիսկ ճոխացնում ենք, թող Աստված ների:
Հավատում են շատ շատերը, բայց արի ու տես,
Ոչ մի տեղ էլ չենք չենք եղել մենք, խնամիս ու ես:
Read more...

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ...

0 Մեկնաբանություններ
Դեռ վաղուց գիտեի որ այս երգի հեղինակը հայրս է` Գուսան Սիփանը, բայց քանի որ չէի գտնում երգի օրիգինալ բառերը, ուստի ճիշտ էի համարում լռել: Վերջապես շատ որոնելուց հետո գտա և Ձեզ եմ ներկայացնում Երգի իսկական տեքստը: Եվ նաև կուզեի տեղեկացնել որ պատրաստվում եմ դիմել Հայհեղինակ, հեղինակային իրավունքի համար, և հետո որոշ երգիչիկների պատասխանատվության կկանչեմ:


ՄԱՐԱԼԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Չեմ կարող նայել քեզ, քո աչերն են հեզ,
Չեմ կարող չսիրել, ախ չսիրել քեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի հայացքով սիրտս ես այրում:

Չեմ կարող ուրանալ, ախ, ուրանալ քեզ
Թող նայեն բոլորը ու նախանձեն մեզ.
Գալիս ես ու անցնում, նայում ես ու ժպտում
Մարալի նայվածքով սիրտս ես այրում:

Սիփանի լարերը երգեն քեզ համար,
Աշխարհի յարերը տարվեն քեզ համար,
Որ միշտ գաս անցնես, էդ քո նայվածքով հեզ,
Մարալի քայլվածքդ չմոռանամ ես:

Շուտով ևս մեկ երգ կներկայացնեմ, որը քաջ ծանոթ է հանդիսատեսին, բայց ոչ ոք չգիտի որ երգի հեղինակը Գուսան Սիփանն է:
Read more...

Այ քեզ բան...

0 Մեկնաբանություններ
Լեհաստանում ամուսինը հարազատների հետ միասին 15 տարի շարունակ ստրուկի կարգավիճակում է պահել կնոջը: Նրան ստիպել են կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նախատեսված են միայն ձիերի համար: Այդ ամբողջ ընթացքում նրան պահել են մարագում, սպառնալով ուղարկել հոգեբուժարան, եթե վերջինս փորձի   բողոքել իրենց դեմ:

Ի վերջո Իրենին հաջողվում է փախչել:
Լեհական դատարանը մեղավոր ճանաչեց ամուսնուն և նրա հարազատներին:
Read more...

May 27, 2010

Բողոքարար շունը

0 Մեկնաբանություններ
Բողոքարար շունը

Անպայման կարդացեք, ՇԱԱԱԱԱԱՏ հետաքրքիր է
Read more...

Խաչմերուկային սեր

0 Մեկնաբանություններ
Կանգնում էի ես Ձեր խաչմերուկին,
Ակնդետ սպասում թե երբ դուրս կգաս,
Որ գոնե հեռվից տեսնեմ քեզ կրկին,
Լուռ երազելով, որ կմոտենաս:

Գալիս էիր դու, անցնում անտարբեր,
Մի խեթ հայացք էիր գցում դեպի ինձ,
Բայց չէիր նայում երբեք աչքերիս.
Աչքերիս մեջ, ուր կար սեր ու թախիծ:

Մի օր էլ հանկարծ հոգնեցի, գիտե՞ս,
Այդ անպատասխան, անվերջ սպասումից
Թողի հեռացա խաչմերուկից ես.
Մայթին թողնելով և սեր, և թախիծ:

Ու կամաց - կամաց մոռացա ես քեզ,
Այլևս աչքերդ ինձ չգերեցին.
Հիմա կարծում եմ, Սիրո՞ւմ էի քեզ...
Այո, դա սեր էր..... խաչմերուկային
Read more...

Շնորհավոր Տոնդ, Հայաստան

0 Մեկնաբանություններ
Այսօր Հայաստանում տոն է: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1996 թ. փետրվարի 21-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր):

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:
Read more...

Հասարակական տրանսպորտում

0 Մեկնաբանություններ
Այսօր Արմավիր - Երևան ճանապարհին տրանսպորտի մեջ ակամայից լսեցի մի խոսակցություն, ինչու ակամայից, քանի որ զրուցում էին իմ կողքին և առջևում նստած կանայք, առանց մտածելու որ ես չեմ կարող չլսել իրենց բարձրաձայն խոսակցությունները:

Վերջը.
Ուրեմն առջևում նստած կինը պատմում էր, որ աշխատանք է գտել որպեսզի պահի իր տղային, որը նոր է ավարտել դպրոցը: Ու պարզվեց որ մինչ հիմա իրեն ու իր տղային պահում էին իր ծնողները: Հետո պատմեց որ վերջին զանգի առթիվ ինչ ծախսեր է արել, իսկ ամենազարմանալուն այն էր, որ չորս հարյուր ամն դոլլար էր ծախսել, բարեկամներին հրավիրել նշելու իր տղայի դպրոցն ավարտելը: Մի պահ ուզում էի միջամտել ու ասել - Սիրելիս, էլ ինչու ես հիմա մտածում աշխատելու մասին:
ՈՒ լիքը էսպիսի բաներ....
Read more...

Մնաս բարով իմ սեր

2 Մեկնաբանություններ
Ջեյմս Բլանթի Good by my lover երգը ուղղակի հրաշք է, ցնցող է, օրը հազար անգամ լսում եմ, ու հազար անգամ էլ սիրահարվում: Հրաշք է, ամեն լսելուց հետո Ուզում եմ գոռալ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:


Ես Սիրում եմ Ձեզ...
Read more...

May 26, 2010

Երբ հեռանում ես

0 Մեկնաբանություններ
Մի քանի օրից պիտի տեղափոխվեմ, իրերս եմ հավաքում: Նստել եմ աթոռիս, ու նայում եմ շուրջս: Այս սենյակում է անցել իմ կյանքի լավագույն հատվածը: Սա իմ թագավորությունն է, ուր հավաքվում ենք տղերքով, նստում ինչքան ուզում ենք, ոչ ոքի տանը չխանգարելով: Այստեղ ես .... չգիտեմ թե ինչ բառերով ներկայացնեմ ապրումներս: Պատերին իմ նկարած ֆոտոներն են, այն անձնական ֆոտոնկարները, որոնք շատ եմ սիրում, տեսարաններ Հայաստանից, մի քանի կտավ, որոնցից մեկը ինձ նվիրել են, իսկ մյուս երկուսում ես եմ պատկերված /Նկարիչ ընկերներս են նկարել/: Եվ ամենակարևորը` Հայաստանի քարտեզը, որի վրա մինչև վերջերս Արմավիր - Կապան եռագույն թել էր ձգված` ի նշան իմ ամենալավ ընկերոջ Սարգիսի բանակում գտնվելուն:

Իսկ ամենադժվարը բաժանվելն է իմ երկու հավատարիմ ..... /չգիտեմ ոնց ներկայացնեմ/ իմ միլիոն տարվա թախտից, ու երկար տարիներ իմ լավագույն աջակից համարվող համակարգչից: ԷԷԷԷ բալամ, գիտության տերը թաղեմ հա, հիմա նոթբուքս վերցնում եմ գնամ, իսկ  էս խեղճ համակարգիչը մնալու է մեն մենակ ցցված այս լքված սենյակում: Հա, ի դեպ, թե ինչու է թախտս հավատարիմ, բացատրեմ: Ուրեմն էս խեղճ թախտիս համ քնում եմ, համ նստում, համ էլ, հենց երկու աշխատասեղաններս հերիք չեն անում, սկսում եմ թախտի վրա լցնել իմ անթիվ անհամար դիսկերը:

Տխուր է, Հախվերդյանն էլ մի կողմից է հիշեցնում իմ հեռանալը, "Այս նկարում իմ տունն է..." երգով:
Ինչեր ասես որ չեն տեսել այս պատերը: Եթե միայն խոսել իմանային: բազմաթիվ կարևոր որոշումներ, գաղտնիքներ, սիրել ու հիասթափվել են ինձ հետ հավասար: Նրանք իմ կյանքի օրագրերն են: Հիշում եմ իմ ծննդյան օրերից մեկը, երբ տղերքով հավաքվել էինք իմ սենյակում: Նախ ասեմ որ սենյակս փոքր է, 3,50 x 2.5-ի վրա, ու պատկերացրեք որ էդ սենյակում կա երկու աշխատասեղան, մեկ հատ գրապահարան /մեծ/,  պահարանիկ, թախտ, իմ բազկաթոռը, որը միայն երկու սովորական աթոռի տեղ է բռնում, ու այդ սենյակում հավաքվել են տասներեք տղամարդ, ու քեֆ են անում, ծխի մասին էլ չասեմ, երևի կպատկերացնեք:
Բա, այ էսպիսի սենյակ ունեմ, ու հիմա պիտի թողնեմ ու գնամ, գնամ նոր կյանք սկսելու: Բայց ինչ էլ որ լինի, պիտի հետ գամ ու էս սենյակում մեռնեմ: ՎԵՐՋ ՈՐՈՇՎԵՑ
Read more...

Ողջույն բոլորին

0 Մեկնաբանություններ
Ողջունում եմ բոլորին իմ նոր և ավելի հետաքրքիր բլոգում:
Այստեղ տեղ կգտնեն իմ ստեղծագործությունները, որոնք ես երբեք չեմ հրապարակել:

Հուսով եմ ինձ շատ անտաղանդ չեք համարի:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011