Aug 27, 2011

Ռաբիսն ու երեխաները

0 Մեկնաբանություններ
Ամեն օր մեզանից շատերը կամա թե ակամա լսում են ռաբիս, ոմանք դրա երկրպագուն են, ոմանք լսում են հարևանի տանից, ոմանք երթուղայինում և կարելի է թվել այս շարքը, բայց այսօր ես հանդիպեցի մի երեխայի որ չէր ճանաչում ոչ մի հայ կոմպոզիտորի, չգիտեր ոչ մի հայկական ազգային երգ, սակայն հիանալի վարպետությամբ կրկնում էր Սպիտակցի Հայկոյին ու մյուս ռաբիս երգիչներին:

Ու դա միայն ուրախացնում է նրա խնողներին, նա հարգանք է վայելում թաղի տղերքի կողմից, քիչ չի, մարդը ընտիր ռաբիս է կլկլացնում:




Read more...

Jun 3, 2011

Մեր դաստիարակած ճիվաղները

1 Մեկնաբանություններ
Նախորդ նյութումս անդրադարձել էի երեխաների համակարգչային խաղերին և նշել հնարավոր վտանգների մասին: Ցավոք քիչ առաջ կարդացի «Հրապարակ» թերթի մի հոդված մայիսի 28-ին ինքնասպան եղած աղջկա մասին: Ուղղակի ցնցված եմ: Ահա թե ինչի է հանգեցնում ծնողների անուշադրությունը, և անպատժելիության ստեղծումը: Երբ իրենց երեխաներին դաստիարակում են որպես բռնաբարողներ, որպես մարդասպաններ... որպես բ...-ի զավակներ:

Երբեմն մտածում եմ որ արժե Հայաստանում վերականգնել մահապատիժը և այդ հոդվածով գնդակահարել բոլոր այն դուրսպրծուկներին, ովքեր փշրում են մարդկանց կյանքը:
Ուզում եմ դիմել հանցագործության հեղինակներին և նրանց հարազատներին: Ի՞ՆՉ ԿԶԳԱՅԻՔ ԵԹԵ ԴԱ ԼԻՆԵՐ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՀԵՏ: Միայն թե չասեք թե չի կարող լինել: Ոչ կարող է, ես չեմ ասում թե ինչ կանեք հետո, ես ասում եմ եթե ինչ որ մեկը ձեր պատճառով բռնաբարի ձեր քրոջը, ի՞նչ կզգաք: Ուղղակի փորձեք պատկերացնել այդ պահը, ուրիշ ոչինչ: Կարևոր չէ թե դուք հետո ինչ կանեք, քանի հոգու կսպանեք, քանիսին...:
Եղածը կմնա եղած:

Հաճելի է՞: Ո՞չ,  իսկ դուք հաճույք չէի՞ք ստանում այդ 16-ամյա անմեղ աղջկան բռնաբարելուց: Եղբոր հետ հարցեր ունեիք, եղբորը պատժեիք, ինչ գործ ունեք անմեղ աղջկա հետ: Թե՞ ուզում եք հասկացնել որ վաղը ձեր արարքների համար ձեր քույրերն են «պատասխան» տալու:

Հասկացողները վաղուց են հասկացել, իսկ ինձ մնում է փառք տալ Աստծուն, որ իմ հարազատներին հեռու է պահել ձեր նմաններից:
Read more...

Ապագա սերունդ, թե՞ ռոբոտացում

0 Մեկնաբանություններ
Այսօր երեխաների մի ստվար  զանգված իր օրվա մեծ մասը անցկացնում է ինտերնետ ակումբերում, խաղալով բազմատեսակ խաղեր, որոնք միայն բռնություն են քարոզում: Միթե ծնողները չեն ուզում հասկանալ, որ այսօր իրենց երեխաները խաղերի միջոցով վարժվում են բռնություն կիրառելուն, սպանություններին, և նման հազար ու մի վնասակար սովորությունների: 
Ես կարծում եմ, որ մեր ազգը պահպանելու համար միայն պետք է պահպանել ընտանիքը: Քանի որ այսօր «Եվրոպական» չափանիշները կամաց-կամաց փորձում են թափանցել և քայքայել հայ ընտանիքը: Մենք խոսում ենք ժողովրդավարությունից, բայց չենք գիտակցում դրա ներսում առկա վտանգները: ԵՐբ երեխան սեփական ծնողին չի ենթարկվում, հայտարարելով, որ ինքն ազատ մարդ է, ունի իր սեփական իրավունքներն ու կարծիքը: Չեմ ասում թե պետք է երեխային զրկել նման իրավունքներից, սակայն միշտ պետք է «չափերի» մեջ պահել նրան, քանի որ երեխան դեռևս չի կարող գիտակցել թե կյանքում որն է ճիշտ, որը` սխալ:
Այնպես որ սիրելի ծնողներ, հարցրեք Ձեր երեխային թե նա բակում է խաղալու, թե՞ ինտերնետ ակումբում:
Read more...

May 15, 2011

Վերադարձա

1 Մեկնաբանություններ
Երկար, շատ երկար բացակայությունս բլոգում արդեն իմ ներսում էլ էր զգացնել տալիս, և ի վերջո որոշեցի ժամանակ տրամադրել և շարունակել գրառումներս:
Վերադարձիս հիմք հանդիսացավ նաև երեկվա միջադեպը, երբ «Եհովայի վկաները» հարձակվել էին քահանայի վրա: Ուզում էի որ դրանք գան, թակեն տանս դուռը և ես այդ ժամանակ գիտեի թե ինչ կանեի: Մի լավ բառ կա, որը այնքան էլ հարիր չէ բառապաշարիս, բայց շատ ճիշտ է մեկնաբանում իրենց պահվածքը` ՀԱԲՌԳԵԼ ԵՆ:

Զարմանում եմ, ինչքա՞ն պետք է հանդուրժենք այդ ճղճիմ քարոզիչներին, ինչքա՞ն դեռ պետք է թակեն մեր դռները: Եթե յուրաքանչյուրս մեկընդմիշտ գրողի ծոցն ուղարկի իրենց ու իրենց գրականությունը, ապա հաստատ մի օր կդադարեն այսքան շատ աճել, գոնե սեփական երեխաների  հաշվին կավելացնեն իրենց քանակը: Իսկ այստեղ էլ մի ուրիշ խնդիր է առաջ գալիս` երեխաները: Նրանց ՊԱՐՏԱԴՐՎԱԾ դարձնում են եհովայի վկա, այսինքն խախտվում է երեխայի իրավունքները:

Ո՞վ է ի վերջո զբաղվելու այս խնդրով, թե այդ երեխաները մեղավոր են, որ իրենց ծնողները սխալ ուղու վրա են, որ իրենց ծնողները թքած ունեն սեփական երեխաների կարծիքի ու ցանկության վրա:

ՄՏԱԾԵՔ!!!!!!!!!!!!
Read more...

Feb 10, 2011

Թաքցնում են աչքերը քո տխրությունը տարվա...

0 Մեկնաբանություններ
Կամ աշխարհի ամենատխուր օրը:

Բառերս կանգ են առել կոկորդումս, ու նրանց փոխարեն արցունքներս են հոսում աչքերիցս: 23 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց իմ ծննդյան օրվա երազանքը, ինձ հիշեցին ծննդյանս օրվա առաջին րոպեներից, հիշեցին ծանոթ ու անծանոթ բարեկամներս, հիշեցին նրանք, ովքեր ինձ իրական կյանքում չեն էլ տեսել, ու բոլորի սրտի ջերմությունը զգացվում էր նրանց բառերում: Կյանքումս առաջին անգամ է, որ ծննդյանս օրը իմ կողքին է իմ սերը, նա ով սիրում է ինձ, սիրում այնպես, ինչպիսին կամ, սիրում անմնացորդ ու աղջնական այն պարզ սիրով, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս:
Շնորհակալ եմ Բոլորից, բոլոր նրանցից, ովքեր իմ այս ամենատխուր օրը դարձրին հուզիչ ու անկրկնելի:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ ԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՄՈՎԻԿ ՍՈՒՍԻ, ՈՐ ԻՄ ԱՅՍ ՏԽՈՒՐ ՕՐԸ ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՍ, ԻՆՁ ՀԵՏ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀՐԱՇՔՍ:

Հիշում եմ դեռ շատ փոքր էի, դեռ այն ժամանակ չկային DVD-ներ, կամ նման թվային տեխնոլոգիա, չկար երաժշտություն միացնելու հետաքրքիր այլ տարբերակներ, չկային այսօրվա ռադիոկայանները, միակ ռադիոհաղորդումը, որի շրջանակներում կարելի էր երաժշտություն պատվիրել դա "Ստերեո Ստուդիան" էր, որը հեռարձակվում էր օրեկան մի քանի ժամ: Միշտ երազում էի որ գոնե ին ծննդյան օրը "Ստերեո Ստուդիան" աշխատեր մինչև ուշ երեկո, որ կարողանայի վայելել իմ ամենասիրելի երգը` "Ծնունդդ Շնորհավորը": Իմ մանկության երազանքը այդպես էլ անկատար մնաց և այսօր, տեխնիկապես զարգացաց դարում, իմ ծննդյան միակ երազանքն է մնում "Ստերեո Ստուդիան": Երբ Կարեն Վարդանյանը կասի` "Բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, "Ստերեո Ստուդիան" ի սրտե ասում է ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ:"

Read more...

Jan 18, 2011

Սիրո խոստովանություն

2 Մեկնաբանություններ
Մեր երջանկությունը չի կորի երբեք, քանի որ մենք ենք ուզում երջանիկ լինել: Իսկ մեր ցանկությունը այնքան մեծ է, որ այս աշխարհում ոչինչ չի կարող այն խլել մեզնից:
Ու քանի դեռ դու կաս իմ սրտում ու հոգում, ես պատրաստ եմ պայքարել մեր երջանկության համար: Ու գիտեմ կգա մի օր երբ երկուսս էլ կկանգնենք իրար դիմաց , սրտից դուրս կթռչեն  այն ջերմ բառերն ու խոստովանքները որ հավաքվել են ...

Ժամանակը չի կարող իշխել մեր վրա, և ես հավատում եմ որ մենք հաղթելու ենք ժամանակին: Ու կհաղթենք, քանի դեռ դու իմ կողքին կլինես:

Մենք հավերժ ենք:
Ես քեզ խոստացել եմ... և խոստմանս տերն եմ:

Սիրում եմ քեզ:
Read more...

Jan 8, 2011

Անէականի ու ներկայի սահմանագծում

3 Մեկնաբանություններ
...................................................
Ձանձրալի օրերի անվերջ շարանում, փորձում եմ մի պահ կենտրոնանալ, սակայն մտքերս նորից խառնվում են իրար ու կապանքներ են դնում գործողություններիս վրա: Սպանում եմ օրերը … Սպանում եմ ժամանակը, սպասումը արգելում է ինձ շարժվել… ամեն վայրկյան փորձում եմ պոկվել այս կապանքներից, սակայն սիրտս նորից ընդունելով իր “թմրանյութի” հերթական բաժինը,  անէացման է տանում բանականությանս…
            Փորձում եմ “պոկվել”, շարժվել առաջ, բայց շարունակում եմ կառչած մնալ անցյալից ու ներկա սպասումից…
Read more...

Jan 5, 2011

Սուրբ Ծննդյան երեկոն

0 Մեկնաբանություններ

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս
Read more...

Jan 4, 2011

Իմ տխուր, տխուր, անկատար երազանք

9 Մեկնաբանություններ
Դու այդպես էլ իրականություն չդարձար, ժամանակը քեզ չբերեց իր հետ, արշալույսի հետ դու չեկար, մինչդեռ ես սպասում էի քեզ: Չեմ հուսահատվում, հավատում եմ, որ դեռ ամեն ինչ լինելու այնպես, ինչպես ես եմ երազել: Դու տալու ես այն, ինչ ես կորցրեցի, չհամբերելով անգամ մինչև դու կհասնեիր քո ավարտուն տեսքին: Ես խելագարվել էի... հիմա էլ խելագարվել եմ, բայց այս անգամ ոչ թե ունեցածից, այլ կորցրածից: Հիմա ...

Միշտ էլ ավելի հեշտ է հետո հասկանալ ու վերլուծել իրադարձությունները, սակայն մենք միշտ չէ, որ ճիշտ պահին ճիշտ որոշում ենք կայացնում:

Հիմա ծիծաղելի կհնչեն իմ խոսքերը, բայց ... բայց ես մեծացել եմ... նորից:
Քանի դու դեռ չկայիր, իմ կյանքը աշնան նման թաց էր:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011