Dec 31, 2010

Շնորհավոր Ամանոր

0 Մեկնաբանություններ

Ահա և վերջացավ ևս մեկ տարի, իր հետ տանելով իր բերած և երջանկությունը և տխրությունը: Տանելով իր հետ ջերմ հուշեր, որոնք երբեք էլ չեն կրկնվի: Տարեմուտին մնացել են հաշված րոպեներ և այդ մի քանի րոպեն էլ ուզում եմ օգտագործել որպեսզի հայտնեմ իմ շնորհակալությունը այն բոլոր մարդկանց ովքեր իմ կողքին են եղել այս տարվա ընթացքում, իմ երջանկության ու դժվարության ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդուն, ով եղավ իմ ՄԵԾ սերը: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացին իմ ուժերին, ովքեր վստահեցին ինձ, որոնց ես հուսով եմ հուսախաբ չարեցի այս անցնող տարվա ընթացքում: Եվ իհարկե շնորհակալ եմ Աստծուն որ ինձ այս ամենը տվեց:


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Read more...

Dec 24, 2010

Շնորհավոր ծնունդդ Մամ

0 Մեկնաբանություններ
   Այսօր, երբ մարդկության մի մասը նշում է Սուրբ ծնունդը, իմ համար ևս տոն է, քանզի այսօր Քո ծննդյան օրն է: Տարիները քեզ չեն փոխել, միայն մի քիչ ծերացել ես: Բայց քո պայքարը մեր ապագայի համար չի թուլացել: Մազերիդ մեջ վաղուց կան ճերմակ եզրեր, բայց դու շարունակում ես ապրել ի՛նձ համար: Մամ դու այդպես էլ չապրեցիր քեզ համար, քո ամբողջ կյանքը նվիրեցիր մարդկանց ու քո երեխաներին: Մամ դու ապրեցիր բոլորի հոգսերով, օգնության հասար նեղության մեջ ընկածներին, դեպի լավը փոխեցիր շատ շատերի կյանքը, աջակից եղար բոլոր նրանց, ովքեր գեթ մի ակնթարթ զգացին աջակցության կարիք:
     Երբեմն մեր ընտանեկան շրջապատում քեզ անվանում էինք 21-րդ դարի Մայր Թերեզա, ու ծիծաղում: Բայց հիմա երբ դու դեռ քնած ես, ես վերլուծում եմ քո ապրած կյանքը ու ուզում եմ արտասվել: Մամ դու չես ապրել....

Հասկանում եմ որ քո ամեն մի ճերմակ մազի մեջ ես իմ "վաստակը" ունեմ, բայց չգիտեմ ինչպես փոխհատուցեմ դրանց համար, չէ որ նրանք այնքան շատ են..
Չգիտեմ ինչ գրեմ.. ինչ բառերով խոսեմ, որ արտահայտեն այն ինչ զգում եմ...

... Մամ Ծնունդդ Շնորհավոր
Read more...

Dec 12, 2010

Ես սպասում եմ քեզ

0 Մեկնաբանություններ
Կարոտի իմ երգը

Read more...

Dec 10, 2010

Սպասում եմ քեզ ձյուն

2 Մեկնաբանություններ
Ու տխրության անվերջ շավիղներով քայլելով, փնտրելով սերն իմ, հիշեցի քո խոստումը, որ կգաս ու քեզ հետ հետ կբերես իմ երջանկությունը...
Դու ուշանում ես ձյուն: Ուշանում է երջանկությունն իմ, որ խոստացել ես բերել...
Ձյուն մի ուշացիր, արի՛, արի՛ ու բեր այն երջանկությունը որ խոստացել ես:
Read more...
 
Ինչպես միշտ... © 2011