Դու այդպես էլ իրականություն չդարձար, ժամանակը քեզ չբերեց իր հետ, արշալույսի հետ դու չեկար, մինչդեռ ես սպասում էի քեզ: Չեմ հուսահատվում, հավատում եմ, որ դեռ ամեն ինչ լինելու այնպես, ինչպես ես եմ երազել: Դու տալու ես այն, ինչ ես կորցրեցի, չհամբերելով անգամ մինչև դու կհասնեիր քո ավարտուն տեսքին: Ես խելագարվել էի... հիմա էլ խելագարվել եմ, բայց այս անգամ ոչ թե ունեցածից, այլ կորցրածից: Հիմա ...
Միշտ էլ ավելի հեշտ է հետո հասկանալ ու վերլուծել իրադարձությունները, սակայն մենք միշտ չէ, որ ճիշտ պահին ճիշտ որոշում ենք կայացնում:
Հիմա ծիծաղելի կհնչեն իմ խոսքերը, բայց ... բայց ես մեծացել եմ... նորից:
Քանի դու դեռ չկայիր, իմ կյանքը աշնան նման թաց էր:
Քո գալով դու բերեցիր իմ գարունը, իմ երջանկությունն ինձ կուրացրեց, սերը մթագնեց իմ բանականությունը: Ու իմ աչքերը փակվեցին կյանքի դեմ:
Միայն հիմա եմ հասկանում....
Հիմա շատ բան եմ հասկանում. ու գիտակցում.
Գիտակցում որ աշնան հետ գնացիր իմ երջանկություն և գարնան հետ հազիվ թե գաս, քանի որ կյանքում մեզ տրվում է ընդամենը մեկ երջանկությունը, և եթե մենք այն կորցնում ենք, ապա ուրիշ ոչինչ մեզ չի կարող տալ այն ...
Բազմակետեր ... ասելիքս այնքան շատ է, որ չգիտեմ թե որ բառը դնեմ բազմակետի փոխարեն:
Բառերս այդպես էլ չկարողացան այնժամ ասել այն ինչ սիրտս էր թելադրում, ու ես կորցրեցի քո տված, թեկուզև դեռևս անկատար երազանքը:
Ներիր ինձ իմ երջանկություն, և վերադարձրու ինձ այն հրաշքը, որը ես այդպես փշրեցի...
Banner 468 x 60px
Subscribe to:
Post Comments (Atom)
9 Մեկնաբանություններ:
Բազմակետեր..... Ինչպես կարելի է այսքան նման.....
իսկ ինչը նման??
.... երեւի,որ ես գրելու լիների մի ստորակետ անգամ չէի փոխի, չնայած որ անկեխծ առաջին անգամ եմ կարդում ձեր բլոգը... ուղղակի խոսքեր չունեմ, ինչպե՞ս կարելի է զգացածն այսպես արտահայտել բառերով...
Գիտեք, Շատ դժվար է զգացածը բառերով արտահայտել. հավատացեք երբ խոսքը գնում է սիրո, երջանկության մասին, մարդն ի զորու չէ և ոչ մի բառով նկարագրել այն, իսկ այն բառերն էլ, որոնք հաջողացնում են տեղ գտել գրվածքում արտահայտում են սրտի խոսքերի մի չնչին մասը միայն:
P.S. Բարի գալուստ իմ բլոգ
Սիրում եմ քեզ....
Ցնցող էր... և ում էին ուղղված այդ բառերը
ինչքան եմ կարոտել այդ բառերին...
Լավ էիր գրել, շատ հուզիչ էր, մաղթում եմ երազանքների իրականացում: Միշտ հույսդ թող ուղեկից լինի քեզ և օգնի դիմանալ այս փորձությանը
Երբեմն մենք չենք գնահատում այն, ինչ ունենք և միայն կորցնելուց հետո ենք հասկանում, գնահատում, կարևորում, բայց... բայց արդեն ուշ է լինում: Իսկապես շատ հւզիչ էր, այնքան անկեղծ էս գրում: Երբեք հույսդ չկորցնես ոչ մի բանի նկատմամբ, ամեն ինչ լավ կլինի, դու միայն հավատա ...
Post a Comment