...................................................
Ձանձրալի օրերի անվերջ շարանում, փորձում եմ մի պահ կենտրոնանալ, սակայն մտքերս նորից խառնվում են իրար ու կապանքներ են դնում գործողություններիս վրա: Սպանում եմ օրերը … Սպանում եմ ժամանակը, սպասումը արգելում է ինձ շարժվել… ամեն վայրկյան փորձում եմ պոկվել այս կապանքներից, սակայն սիրտս նորից ընդունելով իր “թմրանյութի” հերթական բաժինը, անէացման է տանում բանականությանս… Փորձում եմ “պոկվել”, շարժվել առաջ, բայց շարունակում եմ կառչած մնալ անցյալից ու ներկա սպասումից…
Կառչած եմ մնում, քանի որ ամենաթանկը սա է ինձ համար, թեկուզ տանջալի, բայց միևնույն ժամանակ հոգու գոյատևման աղբյուր: Կյանքն ինձ համար ստոպ կադրի նման կանգ է առել, երկրագունդը շարունակում է պտտվել, բայց իմ ներսում այն կանգ է առել: Կանգ է առել առավել տանջալի մի կետում, ու ես ամեն վայրկյան տեսնում եմ այդ նույն տանջալի տեսարանը… Այս տանջանքը դադարեցնելու համար նորից եմ ընդունում հոգու “թմրանյութը” և նորից ընկնում անէական անուրջների մեջ…
3 Մեկնաբանություններ:
Ամենահիմար բանը կյանքում սպասելն է:հարկավոր է մոռանալ ամեն ինչ ու առաջ շարժվել...Իմ գործը չէ, բայց ԵՍ Էտպես կանեի!!!
Է.... Ասելը շատ հաճախ հեշտ է, Անելն է դժվար...
...շարունակում եմ կառչած մնալ անցյալից ու ներկա սպասումից…
Ես որ լիովին հասկանում եմ...
Այ տեսնում ես !!!!!
Post a Comment