Feb 10, 2011

Թաքցնում են աչքերը քո տխրությունը տարվա...

0 Մեկնաբանություններ
Կամ աշխարհի ամենատխուր օրը:

Բառերս կանգ են առել կոկորդումս, ու նրանց փոխարեն արցունքներս են հոսում աչքերիցս: 23 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց իմ ծննդյան օրվա երազանքը, ինձ հիշեցին ծննդյանս օրվա առաջին րոպեներից, հիշեցին ծանոթ ու անծանոթ բարեկամներս, հիշեցին նրանք, ովքեր ինձ իրական կյանքում չեն էլ տեսել, ու բոլորի սրտի ջերմությունը զգացվում էր նրանց բառերում: Կյանքումս առաջին անգամ է, որ ծննդյանս օրը իմ կողքին է իմ սերը, նա ով սիրում է ինձ, սիրում այնպես, ինչպիսին կամ, սիրում անմնացորդ ու աղջնական այն պարզ սիրով, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս:
Շնորհակալ եմ Բոլորից, բոլոր նրանցից, ովքեր իմ այս ամենատխուր օրը դարձրին հուզիչ ու անկրկնելի:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ ԻՄ ՍԵՐ, ԻՄ ՀԱՄՈՎԻԿ ՍՈՒՍԻ, ՈՐ ԻՄ ԱՅՍ ՏԽՈՒՐ ՕՐԸ ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՍ, ԻՆՁ ՀԵՏ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀՐԱՇՔՍ:

Հիշում եմ դեռ շատ փոքր էի, դեռ այն ժամանակ չկային DVD-ներ, կամ նման թվային տեխնոլոգիա, չկար երաժշտություն միացնելու հետաքրքիր այլ տարբերակներ, չկային այսօրվա ռադիոկայանները, միակ ռադիոհաղորդումը, որի շրջանակներում կարելի էր երաժշտություն պատվիրել դա "Ստերեո Ստուդիան" էր, որը հեռարձակվում էր օրեկան մի քանի ժամ: Միշտ երազում էի որ գոնե ին ծննդյան օրը "Ստերեո Ստուդիան" աշխատեր մինչև ուշ երեկո, որ կարողանայի վայելել իմ ամենասիրելի երգը` "Ծնունդդ Շնորհավորը": Իմ մանկության երազանքը այդպես էլ անկատար մնաց և այսօր, տեխնիկապես զարգացաց դարում, իմ ծննդյան միակ երազանքն է մնում "Ստերեո Ստուդիան": Երբ Կարեն Վարդանյանը կասի` "Բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, "Ստերեո Ստուդիան" ի սրտե ասում է ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ:"

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011