Jun 3, 2011

Մեր դաստիարակած ճիվաղները

1 Մեկնաբանություններ
Նախորդ նյութումս անդրադարձել էի երեխաների համակարգչային խաղերին և նշել հնարավոր վտանգների մասին: Ցավոք քիչ առաջ կարդացի «Հրապարակ» թերթի մի հոդված մայիսի 28-ին ինքնասպան եղած աղջկա մասին: Ուղղակի ցնցված եմ: Ահա թե ինչի է հանգեցնում ծնողների անուշադրությունը, և անպատժելիության ստեղծումը: Երբ իրենց երեխաներին դաստիարակում են որպես բռնաբարողներ, որպես մարդասպաններ... որպես բ...-ի զավակներ:

Երբեմն մտածում եմ որ արժե Հայաստանում վերականգնել մահապատիժը և այդ հոդվածով գնդակահարել բոլոր այն դուրսպրծուկներին, ովքեր փշրում են մարդկանց կյանքը:
Ուզում եմ դիմել հանցագործության հեղինակներին և նրանց հարազատներին: Ի՞ՆՉ ԿԶԳԱՅԻՔ ԵԹԵ ԴԱ ԼԻՆԵՐ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՀԵՏ: Միայն թե չասեք թե չի կարող լինել: Ոչ կարող է, ես չեմ ասում թե ինչ կանեք հետո, ես ասում եմ եթե ինչ որ մեկը ձեր պատճառով բռնաբարի ձեր քրոջը, ի՞նչ կզգաք: Ուղղակի փորձեք պատկերացնել այդ պահը, ուրիշ ոչինչ: Կարևոր չէ թե դուք հետո ինչ կանեք, քանի հոգու կսպանեք, քանիսին...:
Եղածը կմնա եղած:

Հաճելի է՞: Ո՞չ,  իսկ դուք հաճույք չէի՞ք ստանում այդ 16-ամյա անմեղ աղջկան բռնաբարելուց: Եղբոր հետ հարցեր ունեիք, եղբորը պատժեիք, ինչ գործ ունեք անմեղ աղջկա հետ: Թե՞ ուզում եք հասկացնել որ վաղը ձեր արարքների համար ձեր քույրերն են «պատասխան» տալու:

Հասկացողները վաղուց են հասկացել, իսկ ինձ մնում է փառք տալ Աստծուն, որ իմ հարազատներին հեռու է պահել ձեր նմաններից:

1 Մեկնաբանություններ:

Anonymous said...

Կներես, Վան ջան, բայց քո գրածը նման է մեծ ամբոխում կատվի մլավոցի: Նյութը գրել ես մի տեղ, որում դժվար թե այն մարդիկ ում դա հասցեագրված է կարդան, դրանում գրեթե լիովին կարող ես վստահ լինել: <> ես տպագրի, թե ուժդ մենակ մանկական փառատոնների կամ էլ քիչ ընթերցվող բլոգների համար է հերիքում: Խորհուրդ կտայի հավատարիմ մնալ քո մասնագիտությանը, որը աստիճանաբար փոխում ես գովազդով: Երևի այս նյութիդ առհասարակ միակ արձագանքողն եմ, բայց վստահ եմ եթե գովազդային նյութ լիներ միակը չէի լինի: Մտածի...

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011