Sep 23, 2010

Պատերազմը իմ հուշերում

1 Մեկնաբանություններ
 Համակարգչիս բարձրախոսներից լսվում է Հախվերդյանի ձայնը, ով փոքրիկին պատմում է պատերազմի մասին: Մի պահ փորձում եմ վերհիշել այդ տարիները: Ու մի պահ հասկանում եմ, որ իմ մանկական հուշերից ես վերջնականապես ջնջել եմ այդ տարները: Հիշում եմ միայն որ հայրիկիս բերեցին: Զոհվել էր Արցախում: Ես, այն ժամանակ 5-ամյա մանչուկս, չէի հասկանում, մահն ինչ է: Հարևանիս հետ ուղարկեցին ինձ գյուղ, որպիսի բարեկամներին հաղորդենք հայրիկիս զոհվելու լուրը: Հիշում եմ, ներս ընկա քեռուս սենյակ, նա քնած էր, թափահարում էի նրան ու գոռում - Քեռիիի, հայրիկը զոհվել է: Մի տեսակ ուրախ էի, չգիտեի թե ինչ է "Զոհվելը'": Հետո արդեն մեր տան պատշգամբից նայում էի թե ինչպես է զինվորական նվագախումբը թաղման թափորի դիմացից քայլում, ծածանում էի հայոց եռագույնը, ու երգում "Արյունոտ Դրոշը":
Հիմա 17 երկար ու ձիգ տարիներ են անցել, ու իմ հիշողության մեջ մնացել են այս երկու պատառիկները, որոնցով ես վերհիշում եմ Պատերազմը:

Հաճախ ափսոսում եմ, որ այդ պահին չեմ գիտակցել այն ինչ ՊԱՐՏԱՎՈՐ ԷԻ գիտակցել, քանի որ Հայրիկս ինձ սովորեցրել էր այն, ինչ դեռ 10 տարի էլ պիտի անցներ, մինչև որ իմ հասակակիցները փոքր ինչ պատկերացում կկազմեին դրա մասին:

Հիմա Հախվերդյանը շարունակում է փոքրիկին պատմել պատերազմի մասին, ու ես հիշում եմ այս ամենն ու....

1 Մեկնաբանություններ:

Կարմիր ծաղիկ մը գարունի said...

Խոնարհվում եմ Ձեր և Ձեր հոր առաջ, որովհետև հաղթանակի զավակ եք...Փառք ու պատիվ բոլոր քաջ հերոսներին..

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011