Երբ անցնում է ձմեռը կողքով ու դու չես մրսում,
Երբ աշունը անձրև է մաղում հենց քո սրտի մեջ...
Երբ գիշերը Տերյան ես կարդում... ուզում ես սիրել...
Կա մի տարիք, երբ քեզ թվում է` երջանիկ ես դու...
Երբ խոսքերը երգ են դառնում, շուրթերիդ հալչում.
Երբ հանկարծ ծիծաղը վարար լացի է փոխվում,
Կա մի տարիք, երբ դու սիրում ես, բայց քեզ չեն սիրում...
Կա մի տարիք, երբ քեզ ասում են` խենթ ես, խելագար,
Երբ զարմանում են արածիդ վրա ու չեն զարմանում...
Բայց մեծանում ես, ու այդ տարիքդ դառնում է անցյալ...
Երջանիկ էիր, -հասկանում ես դու,- հենց այդ տարիքում...
1 Մեկնաբանություններ:
Սիրահարված էի, հիմա ժպիտով եմ հիշում այդ տարիները
Post a Comment