Apr 30, 2012

Հասարակությունից մերժվածները

0 Մեկնաբանություններ
          Աշխատանքի բերումով շփվում եմ բազմաթիվ երեխաների հետ, որոնք մեծամասամբ անապահով ընտանիքներից են, չեն ստանում նորմալ կրթություն, դաստիարակություն, տարրական վարվելակերպի մասին էլ չեմ խոսում: Նրանք այսօրվա հեռուստատեսության, մշակույթի, հասարակության և իշխանության անտարբերության արդյունքն են: Նրանցից յուրաքանչյուրը մի յուրահատուկ կերպար է, չնայած որ ունեցած խնդիրներով շատ են նման միմյանց: Նրանց աննորմալ յուրահատկությունների մասին կլինեն իմ առաջիկա մի քանի նյութերը, որոնցում կպատմեմ նրանց մասին, ովքեր են, ինչ են ուզում, ուր են գնում և ում օգնությամբ:

         Տասը տարի առաջ Թուֆենկյան Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի երեք քաղաքներում բացվեցին Կրթադաստիարակչական կենտրոններ, որոնք հետագայում դարձան կրթական, չնայած որ դաստիարակչական բնույթ ունեին: Ծրագրի նպատակն էր աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, ոչ այնքան նյութապես, որքան բարոյապես և հոգեպես:


Կենտրոններից մեկը Մեծամորի Սուրբ Ղազար կրթական կենտրոնն էր, որտեղ իմ կամավորական աշխատանքը սկսեցի  2004 թվականին:

8 տարի է ինչ ես գրեթե ամեն օր տեսնում և շփվում եմ այդ երեխաների հետ, նրանցից շատ շատերի հետ ընկերացել եմ, ոմանք վաղուց չեն հաճախում կենտրոն, սակայն միշտ խոստովանում են որ նրանց կյանքում շատ բան է փոխել այդ փոքրիկ քարե շինությունը, որը հեռվից սովորական բնակելի տան տեսք ունի: Այդ երեխաներից շատերը Կենտրոնի աշխատակազմի անվերապահ աջակցության և բարոյահոգեբանական օգնության շնորհիվ, վաղուց արդեն գտել են իրենց տեղը այս կյանքում: Տղաներից մեկը մի օր խոստովանեց. «Եթե Կենտրոնը չլիներ ես վաղուց կամ բանտում կլինեի կամ մեռած»: Նա բավականին ակտիվ երիտասարդ էր, գրեթե ամեն օր տղայական կռիվների մեջ էր, բայց ամենազարմանալին այն էր, որ կենտրոնում նա լրիվ փոխվում էր: Փողոցի մեջտեղում կռիվ անելուց, մի տասը հոգու ծեծելուց հետո, նա շատ սովորական մարդու նման իջնում էր Կենտրոնի նկուղային հարկ, որտեղ գործում է «Փալանչո» տիկնիկային թատրոնը, վերցնում տիկնիկը և թատերախմբի հետ մեկտեղ մեկնում Հայաստանի որևէ հեռավոր գյուղ երեխաների համար տիկնիկային ներկայացում ցուցադրելու: Ի դեպ արժե նշել որ Հայաստանի բազմաթիվ  հեռավոր գյուղերի երեխաներ առաջին անգամ տիկնիկային ներկայացում տեսել են հենց «Փալանչոյի» շնորհիվ:


          Շարունակելի
       

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011