Feb 13, 2012

Բողոքավորները, կամ երկիրը երկիր չի

1 Մեկնաբանություններ
Հայաստանի երրորդ հանրապետության ամենատարածված ասույթը բոլորիս քաջ հայտնի «երկիրը երկիր չէ» արտահայտությունն է: Այս արտահայտությունը գրեթե բոլորս էլ գոնե մեկ անգամ արտահայտած կլինենք, թեկուզ կատակով:

Յուրաքանչյուր քաղաքացի անպայման գտնում է ինչ-որ դժգոհելու առիթ: Հատկապես իշխանություններից: Շարքային քաղաքացիները շատ հաճախ են դժգոհում կառավարությունից... ամեն օր ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր բարձրաձայնում են, թե իշխանությունը թալանում է ժողովրդին...  բայց այդ նույն մարդիկ մոռանում են որ այդ նույն ժողովրդին թալանում են նաև իրենք....  Երեկվա տաքսու վարորդը թունդ հայհոյում էր իշխանություններին, մոռանալով սակայն, որ օգտվելով այն հանգամանքից որ միջքաղաքային տրանսպորտը չի գործում, հետադարձ ճանապարհը կրկնակի գնով է իր ուղևորներին տեղափոխում:

Իսկ ինչ վերաբերվում է այդ չգործող միջքաղաքային տրանսպորտին, ապա նշեմ, որ խոսքը Արմավիր-Մեծամոր երթուղու մասին է, որն ի դեպ այսօր էլ չէր գործում:

Այնպես որ հաջորդ անգամ «երկիրը երկիր չի» ասելուց առաջ մտածեք, թե դուք ինչ եք անոմ ձեր երկրի համար:

P.S.

Մի մտածեք թե ինչ կարող է անել երկիրը ձեզ համար, այլ մտածեք թե դուք ի՞նչ կարող եք անել երկրի համար:
          Քեննեդի

1 Մեկնաբանություններ:

Blognews said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011