May 26, 2010

Երբ հեռանում ես

0 Մեկնաբանություններ
Մի քանի օրից պիտի տեղափոխվեմ, իրերս եմ հավաքում: Նստել եմ աթոռիս, ու նայում եմ շուրջս: Այս սենյակում է անցել իմ կյանքի լավագույն հատվածը: Սա իմ թագավորությունն է, ուր հավաքվում ենք տղերքով, նստում ինչքան ուզում ենք, ոչ ոքի տանը չխանգարելով: Այստեղ ես .... չգիտեմ թե ինչ բառերով ներկայացնեմ ապրումներս: Պատերին իմ նկարած ֆոտոներն են, այն անձնական ֆոտոնկարները, որոնք շատ եմ սիրում, տեսարաններ Հայաստանից, մի քանի կտավ, որոնցից մեկը ինձ նվիրել են, իսկ մյուս երկուսում ես եմ պատկերված /Նկարիչ ընկերներս են նկարել/: Եվ ամենակարևորը` Հայաստանի քարտեզը, որի վրա մինչև վերջերս Արմավիր - Կապան եռագույն թել էր ձգված` ի նշան իմ ամենալավ ընկերոջ Սարգիսի բանակում գտնվելուն:

Իսկ ամենադժվարը բաժանվելն է իմ երկու հավատարիմ ..... /չգիտեմ ոնց ներկայացնեմ/ իմ միլիոն տարվա թախտից, ու երկար տարիներ իմ լավագույն աջակից համարվող համակարգչից: ԷԷԷԷ բալամ, գիտության տերը թաղեմ հա, հիմա նոթբուքս վերցնում եմ գնամ, իսկ  էս խեղճ համակարգիչը մնալու է մեն մենակ ցցված այս լքված սենյակում: Հա, ի դեպ, թե ինչու է թախտս հավատարիմ, բացատրեմ: Ուրեմն էս խեղճ թախտիս համ քնում եմ, համ նստում, համ էլ, հենց երկու աշխատասեղաններս հերիք չեն անում, սկսում եմ թախտի վրա լցնել իմ անթիվ անհամար դիսկերը:

Տխուր է, Հախվերդյանն էլ մի կողմից է հիշեցնում իմ հեռանալը, "Այս նկարում իմ տունն է..." երգով:
Ինչեր ասես որ չեն տեսել այս պատերը: Եթե միայն խոսել իմանային: բազմաթիվ կարևոր որոշումներ, գաղտնիքներ, սիրել ու հիասթափվել են ինձ հետ հավասար: Նրանք իմ կյանքի օրագրերն են: Հիշում եմ իմ ծննդյան օրերից մեկը, երբ տղերքով հավաքվել էինք իմ սենյակում: Նախ ասեմ որ սենյակս փոքր է, 3,50 x 2.5-ի վրա, ու պատկերացրեք որ էդ սենյակում կա երկու աշխատասեղան, մեկ հատ գրապահարան /մեծ/,  պահարանիկ, թախտ, իմ բազկաթոռը, որը միայն երկու սովորական աթոռի տեղ է բռնում, ու այդ սենյակում հավաքվել են տասներեք տղամարդ, ու քեֆ են անում, ծխի մասին էլ չասեմ, երևի կպատկերացնեք:
Բա, այ էսպիսի սենյակ ունեմ, ու հիմա պիտի թողնեմ ու գնամ, գնամ նոր կյանք սկսելու: Բայց ինչ էլ որ լինի, պիտի հետ գամ ու էս սենյակում մեռնեմ: ՎԵՐՋ ՈՐՈՇՎԵՑ

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011