May 28, 2010

ԵՎՍ ՄԵԿ ԵՐԳ

0 Մեկնաբանություններ
Ինչպես խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում ևս մի երգ Հորս` Գուսան Սիփանի երգերից: Երգ որը լսել եք բազմաթիվ անգամ, բայց հեղինակի անունը երբեք չեք լսել:

ԽՆԱՄԻՍ ՈՒ ԵՍ

Որոշեցինք գնալ Սուխում, քիչ հանգստանալ
Չամադանով, մեծ պաշարով ճանապարհ ընկանք
Իջանք Թիֆլիս, պերեսատկի, նստանք էքսպրես,
Մեր կողմերից երկուսս էինք խնամիս ու ես:

Ճանապարհին ձեռք բերեցինք թազա ծանոթներ
Կատակեցինք ու պատմեցինք նոր անեկդոտներ
Կերանք, խմինք, ու հարբեցինք, կորցրեցինք մեզ.
Մնացինք առանց չամադան, խնամիս ու ես:

Վերջապես հասանք Սուխումի իջանք կայարան,
Լսեք ես ձեզ հիմա պատմեմ ճիշտ եղած մի բան.
Խմած մարդիկ կռվում էին ուղիղ ժամ ու կես,
Մուֆթա տեղը քոթակ կերանք, խնամիս ու ես:

Ճակատամարտից հետո ուզինք հանգստանալ,
Հյուրանոց գտանք և ուզեցինք այնտեղ մնալ:
Հյուրանոցում տեղ չտվին չընդունեցին մեզ,
Ու մնացինք անտեր շան պես, խնամիս ու ես:

Կեսգիշերին մեզ մոտեցան գողեր սուսուփուս,
Թալանեցին, մեզնից տարան շալվար ու բլուզ,
Ու վազում էինք թումբան մայկով, մեր բախտն էր այդպես,
Կարծում էին ֆուտբոլիստ ենք, խնամիս ու ես:

Այդպես վազելով հասել ենք մինչև տամոժնի
Եվ ուզում էինք տամոժնուց անցնել աստարոժնի.
Պագրանիշնիկները զենքով դիմավորին մեզ,
Պարզվեց որ տեռորիստ ենք, խնամիս ու ես:

Պատմությունը այս պատմում ենք մենք քանի տարի,
Եթե նույնիսկ ճոխացնում ենք, թող Աստված ների:
Հավատում են շատ շատերը, բայց արի ու տես,
Ոչ մի տեղ էլ չենք չենք եղել մենք, խնամիս ու ես:

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011