Հետդարձի ճամփա արդեն էլ չունեմ,
Այրել եմ կամուրջները բոլոր,
Համարեք թե անցյալ ես չունեմ.
Սկսում եմ հիմա ես իմ կյանքը նոր:
Իմ ապագայի վարդագույն երազ,
Հեռու ես թվում, բայց և մոտ ես դու,
Ես գիտեմ, գիտեմ, գիտեմ որ կգաս,
Ճիշտ ժամանակին. Չես ուշանալու…
Երբ երջանկությունը թակում է քո դուռը
0 Մեկնաբանություններ:
Post a Comment