Համաշխարհային ամենաակտուալ քննարկման թեմաներից մեկն էլ աշխարհի վերջի մասին խոսակցություններն են: Ավելի շատ շրջանառվում են Մայաների օրացույցի հետ կապված վարկածները: Մինչ անդրադառնալը մայաների 2012 թվականի գուշակություններին, ներկայացնեմ 10 վարկած ըստ որոնց 2010 թվականին պետք է գար աշխարհի վերջը:
1. Երկրագունդը կընդհարվի մեծ Աստերոիդի հետ:
2. Հզոր հրաբխի ժայթքում
3. Արկտիկայի սառույցների հալվելու հետևանքով երկրագունդը կկանգնի նոր ջրհեղեղի վտանգի առաջ, ինչն էլ կբերի աշխարհի կործանմանը:
4. Ատոմային ռեակտորների տեխնիկական վթար:
5. Տեռորիստների կողմից ատոմային զենքի կիրառում:
6. Հադրոնային Կոլլայդերում սև անցքերի առաջացում, որը կբերի արեգակնային համակարգի կործանմանը:
7. Արտահոսք մահացու վիրուսի լաբարատորիայում
8. Անկանխատեսելի բռնկում արեգակի վրա, այնպիսի մաշստաբի, որը կհանգեղնի երկրագնդի կործանմանը
9. Այլմոլորակայինների հարձակում, որի հետևանքով կվերանա ողջ մարդկությունը:
10. Համակարգչային վիրուսը կխափանի համակարգիչները, որի հետևանքով անկառավարելի կդառնան ատոմային զենքերը:
Եվ այսպես, եթե ես չեմ սխալվում, հիմա արդեն 2010 թվականն է, բայց և սրանցից և ոչ մեկը անգամ հույս էլ չկա իրականանալու: Աշխարհի վերջի մասին կանխագուշակումները միշտ էլ եղել են մարդկանց համար ամենաքննարկվող թեմաներից մեկը:
Իսկ ինչ վերաբերվում է այն բանին թե մայաների օրացույցը վերջանում է հենց 2012 թվականին, ապա այդ մասին մի պարզ փաստարկ կբերեմ:
Մայաների օրացույցը ընդհատվել է այն պատճառով որ իսպանացիները ոչ միայն զավթողական քաղաքականություն վարեցին, այլ նաև ոչնչացրեցին մայաներ մշոկույթը, որի հետ միաժամանակ վերացավ և նրանց գիրը: իսկ օրացույցը շարունակելու համար պետք էին գրագետ մարդիկ, որոնք արդեն չկային այդ երբեմնի հզոր ժողովրդի մեջ:
Այնպես որ հարգելիներս հանգիստ շարունակենք ապրել, քանի որ մի բան պարզ է: Աշխարհի վերջը կգա միայն այն ժամանակ երբ Աստված դա որոշի, իսկ անհավատների համար ավելացնեմ` այն ժամանակ, երբ կգա դրա ժամանակը:
Շարունակենք ապրել ու ժպտալ:
Banner 468 x 60px
Sep 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 Մեկնաբանություններ:
լավն էր, դուրս էկավ :)) մանավանդ` վերջաբանը !
Post a Comment