Oct 31, 2010

Երկրագունդ պտտվիր ...

1 Մեկնաբանություններ
Երկրագունդ, պտտվիր քո երջանկության առանցքի շուրջը:

Երբևէ մտածել եք.... այ արդեն հերիք է, ես ինքս մի կաթիլ ավելացրի այն մտքերի քաոսին, որ կա այս փոքրիկ մոլորակի վրա: Միայն պատկերացրեք, վեց միլիարդ մարդ ամեն վայրկյան մտածում  է: Յուրաքանչյուրիս մտքով անցնում են հազար ու մի բաներ:
Եվ երբեք հնարավոր չի լինի դասավորել մարդկանց մտքերը, քանի որ մարդիկ մտածում են բառացիորեն ամեն ինչ մասին, ու հնարավոր է մեկ րոպեում մարդը մտածի մի քանի բաների մասին:
Եկեք պատկերացնենք որ մեկ մարդը մեկ րոպեում մտածում է միջինը երկու բանի մասին: Ինչ կստացվի:
Մեկ րոպեում 720.000.000.000 մտքեր: անգամ google-ը չի կարողանա այս բոլորը դասավորել: :)
Իսկական քաոս....

Իսկ երկրագունդը շարունակում է պտտվել:

Հիմա կմտածեք, թե ինչու եմ գրում այս հիմարությունը: Դե մտքովս անցավ մի քիչ ավելացնեմ քաոսո: Եվ վստահ եմ որ դա ինձ հաջողվեց, քանի որ դուք կարդալու ընթացում հասցրեցիք մտածել մինիմումը 5 բաների մասին:



Դե հուսով եմ ստացվեց

1 Մեկնաբանություններ:

Anonymous said...

Ինչ լաաաաավն էր!!!!!! :D

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011