Jun 4, 2010

Պայքար

0 Մեկնաբանություններ
Բաց պատուհանից երևում էր քաղաքը: Քաղաքը ապրում էր իր կյանքով: Քաղաքը չէր նկատում նրան, քանի որ նա մեկն էր այն միլիոնավորներից, որոնք ամեն տարի փորձում էին նվաճել քաղաքը: Բայց մի տարբերություն կար նրա մեջ, նա այդ քաղաքի հարազատ զավակն էր: Քաղաքն էր տվել իր կյանքի ամենակարևոր վայրկյանները: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին գիշեր: Նա չէր բավարարվում դրանով: Նա ձգտում էր ավելիին: Բայց  քաղաքում նա համարվում էր մեկն այն միլիոնավորներից, ովքեր ձգտում էին հայտնի լինել, լինել քաղաքի ուշադրության կենտրոնում:
Նա ամեն օր պայքարում էր որպեսզի քաղաքը ճանաչի, ընդունի իրեն, բայց քաղաքը լուռ, անհողդողդ անցնում էր նրա կողքով: Չէ որ նա միլիոնավորներից մեկն է: Իսկ քաղաքը ուզում է գտնել իր ՄԻԱԿԻՆ, նրան` ով չի խառնվի ամբոխին: Նրան, ով անշահախնդրորեն կսիրի քաղաքն ու մարդկանց: Ով կլինի քաղաքի "ասպետը", հույս ը և հավատը: 
Ժամանակին շատերը կային, իսկ հիմա նրանք վաղուց քաղաքի տակ են: Նրանց ոսկորների վրա է կանգնուն մնում քաղաքը: Հիմա նորից հանճարներ են պետք այս քաղաքին: Իսկ մարդիկ, միլիոնավոր մարդիկ, անկուշտ գայլերի պես փորձում են խժռել քաղաքը: Իսկ քաղաքը չի հանձնվում: 

Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր`  վաղուց արդեն հող դարձած սիրելիներից: 

.........Շարունակելի

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011