Նա եկել էր քաղաքը փրկելու, փրկելու նրանցից, ովքեր բզկտում են քաղաքը, կորցնում իրենց դեմքը:
Ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում էր մարդկանց, ովքեր իրենց իսկ ասելով պայքարում են քաղաքի համար, պայքարում են որ քաղաքը գտնի իր դեմքը, բայց չեն հասկանում, որ քաղաքի դեմքը հենց մարդիկ են: Իսկ մարդիկ հեռանում են: Հեռանում են լքելով քաղաքին ու քաղաքում վխտացող ամբոխին: Հեռանում են, քանի որ ամբոխը ապրում է արդեն ուրիշ կանոններով, ուրիշ կյանքով, որտեղ տեղ չունեն դեռևս գոյատևող հանճարները:
Ամբոխին բայց պետք են հանճարներ: Հանճարներ, որոնք մտածում են այնպես ինչպես ամբոխն է պահանջում: Հանճարներ, որոնք իրենք չեն ղեկավարում ամբոխին:
Քաղաքը լրիվ մենակ է մնում, կամաց-կամաց լքվում է:
Պայքարը թուլացնում է քաղաքին, ամեն վայրկյան թուլացնում է այն ուժը որ քաղաքը ստացել էր իր` վաղուց արդեն հող դարձած սիրելիներից:
.........Շարունակելի
0 Մեկնաբանություններ:
Post a Comment