Jun 29, 2010

Երկրի ղեկավարը Արմավիրում է

0 Մեկնաբանություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Արմավիրի բժշկական կենտրոնի բացման հանդիասվոր արարողությունը: Արարողությունը մասնակցեցին նաև առողջապահության նախարարն ու պաշտոնական այլ անձինք: Կենտրոնի վերանորոգման աշխատաքները իրականացվել է Համաշխարհային բանկի "Առողջապահական համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակներում:
Կենտրոնը կազմված է առանձին մասնաշենքերում տեղակայված հիվանդանոցից և պոլիկլինիկայից: Իրականացվել է բժշկական հիմնական մասնաշենքի ամբողջական վերանորոգում` ընդհանուր առամամբ 3889 ք. մ մակերեսով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է հիմնական բժշկական սարքավորումներով և կահույքով:

"Լիովին վերանորոգված կենտրոնը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ եվրոպական չափանիշներին",- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարը` հավելելով, որ ընդլայնվել է նաև բուժծառայությունների ցանկը, բացվել է նաև դիալիզի բաժին:
Ըստ նախարարարի, լուծվել է նաև բուժհիմնարկի կադրային հագեցվածության խնդիրը, նախատեսվում է` այստեղ կաշխատեն նաև Երևանից ժամանած բժիշկներ: Ներկայում բժշկական կենտրոնում աշխատում է 94 բժիշկ, 32-ը` հիվանդանոցում, 244-ը` միջին բուժաշխատող:
Նշենք, որ ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ընդհանուր ներդրումները «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմում են 2 մլն 443 հազար 423 Ամն դոլար:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Այցի ընթացքում Արմավիրի մարզպետարանում տեղի է կունենա մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների քննարկում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ:
Նախագահը նաև կմասնակցի քաղաքի վերանորգված մանկապատանեկան շախմատի դպրոցը, ինչպես նաև մարզի Մյասնիկյան համայնքի "Հիսուսի մանուկներ" առողջության կենտրոնի բացման արարողությանը:
Աղբյուր` Panorama.am

0 Մեկնաբանություններ:

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011