Jun 14, 2010

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԼԻՔ ԸՆԿԵՐԸ

1 Մեկնաբանություններ
Մանկական երազանքների աշխարհում հանդիպեցի իմ առաջին խաղալիքին: Մենք դեռ հեռվից նկատեցինք իրար և վազելով մոտեցանք, գրկախառնվեցինք: Կարոտել էինք միմյանց:
Մտովի տեղափոխվեցի տասնյակ տարիներ հետ, երբ ես և իմ արջուկը քնում էինք միասին: Միասին ճաշում էինք, խաղում, գնում մանկապարտեզ: Հիշում եմ մանկապարտեզում մի չարաճճի տղա կար, նա իմ արջուկի վրա ծիծաղում էր, և ոտքով հարվածում: Մի օր հերթական անգամ արջուկիս հարվածելուց հետո, ես չդիմացա և բռունցքներով հարձակվեցի նրա վրա: Դաստիարակչուհին դժվարությամբ մեզ բաժանեց: Իսկ ես այդ ամբողջ օրը արջուկիս գրկած ման եկա:
Արջուկս էլ էր հիշում այդ միջադեպը: Նա ասաց որ դա իր համար շատ կարևոր էր, երբ ինքը զգաց, որ չնայած որ խաղալիք է, միևնույն է իմ ամենալավ ընկերն է:
Իսկ ես հիշում եմ թե ինչպես էր մայրիկս  ինձ ասում. “Ընկերներին պետք է պաշտպանել ցանկացած դեպքում”:
Եվ այսօր, երբ մենք հրաշքով հանդիպեցինք այս կախարդական աշխարհում, ես հասկացա, որ տարիները երբեք չեն կարող մոռացության մատնել առաջին խաղալիքին ու առաջին ընկերոջը:

1 Մեկնաբանություններ:

shatikyan said...

Այո, առաջին խաղալիքը միշտ էլ հիշվում է...

Post a Comment

 
Ինչպես միշտ... © 2011