Մեկ մեկ գրելս գալիս է, ու երևի դրա համար էլ այստեղ եմ: Վաղուց մոռացված ու անտերության մատնված բլոգում:
Փորձեմ նորից մտքերս շարադրել, տեսնեմ ինչ կստացվի :Ճ
Read more...
Փորձեմ նորից մտքերս շարադրել, տեսնեմ ինչ կստացվի :Ճ
Երբ երջանկությունը թակում է քո դուռը
Այսօր, երբ մարդկության մի մասը նշում է Սուրբ ծնունդը, իմ համար ևս տոն է, քանզի այսօր Քո ծննդյան օրն է: Տարիները քեզ չեն փոխել, միայն մի քիչ ծերացել ես: Բայց քո պայքարը մեր ապագայի համար չի թուլացել: Մազերիդ մեջ վաղուց կան ճերմակ եզրեր, բայց դու շարունակում ես ապրել ի՛նձ համար: Մամ դու այդպես էլ չապրեցիր քեզ համար, քո ամբողջ կյանքը նվիրեցիր մարդկանց ու քո երեխաներին: Մամ դու ապրեցիր բոլորի հոգսերով, օգնության հասար նեղության մեջ ընկածներին, դեպի լավը փոխեցիր շատ շատերի կյանքը, աջակից եղար բոլոր նրանց, ովքեր գեթ մի ակնթարթ զգացին աջակցության կարիք: